7 սովորություն, որոնցից պետք է հրաժարվեք, եթե չեք ուզում, որ ՆԱ լքի Ձեզ
ՖՈՏՈBlogNews.am/logԿան բաներ, որոնցից պետք է խուսափել՝ առողջ հարաբերություններ կառուցելու համար։ Կանայք հաճախ տրվում են էմոցիաներին, ինչը երբեմն չի թողնում տրամաբանել ու առողջ դատել։ Այս7 սովորությունները չեն կարող թողնել, որ Ձեր տղամարդն իրեն երջանիկ զգա Ձեր կողքին։ Այնպես որ, ազատվեք դրանցից, եթե ուզում եք, որ Ձեր սիրելին մնա Ձեր կողքին։
1.Դադարիր լրտեսել
Շատ կանայք մտածում են, որ իրենց տղամարդուն գոնե մի քիչ լրտեսելը նորմալ է, սակայն զգուշացնում ենք Ձեզ ամեն գնով խուսափել դրանից։ Վստահությունն ամենակարևոր բանն է հարաբերություններում, այնպես որ, եթե Ձեր ընկերը վստահում է Ձեզ, Դուք էլ պետք է նույնն անեք։
2.Մի հիշեցրեք անցյալի վեճերը
Սա հիմնականում պատահում է վեճերի ժամանակ, բայց Դուք պետք է կարողանաք զսպել Ձեզ ու հասկանալ, որ անցյալի վեճերը հիշեցնելու ոչ մի իմաստ չկա։ Վեճերը հարաբերությունների անբաժան մաս են կազմում. դրանք օգնում են լուծել տարաձայնությունները, գալ ընդհանուր հայտարարի ու ավելի ամրացնել հարաբերությունները։
3.Վերջ տվեք սպասումներին
Ռոմանտիկ կոմեդիաներում, հեքիաթներում ու ֆիլմերում հարաբերությունները բավականին հեռու են իրականությունից։ Դուք չպետք է անհավանական բաներ սպասեք Ձեր սիրելիից։ Նա կախարդ չէ. չի կարող իրականացնել Ձեր բոլոր երազանքները։
4.Մի ասեք «լավ եմ», երբ իրականում այդպես չէ
Չափից դուրս էմոցիոնալ լինելը վնասակար է հարաբերությունների համար, բայց էմոցիաները քողարկելը՝ ևս։ Ստելու իմաստ ընդհանրապես չկա, հատկապես, երբ ՆԱ Ձեզ հարցնում է՝ ինչպես եք զգում։ Վստահելն ու անկեղծ լինելը ևս անչափ կարևոր են։
5.Դադարեք համեմատել
Կարևոր է միշտ կենտրոնանալ լավ ու դրական բաների վրա։ Ձեր ընկերոջը համեմատելով Ձեր նախկինի, որևէ սիրելի դերասանի կամ ուրիշ մեկի հետ՝ Դուք այնպես եք անում, որ Ձեր տղամարդը կորցնի իր բոլոր հիանալի արժանիքները։ Ձեզ նրա նախկինի հետ համեմատելը ևս լավ չէ։
6.Չի կարելի կպչուն լինել
Առանձին ժամանակ անցկացնելը հարաբերություններն առողջ պահելու կարևորագույն մասերից է։
7.Մի փորձեք փոխել ինքներդ Ձեզ կամ նրան
Եթե չեք կարող ընդունել նրան այնպիսին, ինչպիսին նա կա, ապա չեք կարող երջանիկ լինել։ Չի կարելի հարաբերություններն սկսել այն հույսով, որ նա կփոխի իր ապրելակերպը կամ ավելի լավը կդառնա։ Չի կարելի նաև փորձել փոխվել մեկ ուրիշի համար։ Սկզբում պետք է սովորեք սիրել Ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, հետո միայն կկարողանաք սիրել ուրիշ մեկին։