ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հորոսկոպի նշանները՝ ամենաինքնավստահից մինչև ամենաանպաշտպան

ՖՈՏՈ

BlogNews.am

1. Առյուծ

Առյուծներն ինքնավստահության մարմնավորում են։ Նրանք կարծում են, թե երբեք չեն սխալվում։ Նրանք հեռանում են յուրաքանչյուրից, ով անհարգալից է վերաբերվում նրանց։ Առյուծները գիտեն՝ ինչի են արժանի։ Այս մարդիկ ամեն ինչում պետք է լինեն ու ունենան լավագույնը։

2. Կարիճ

Կարիճները գիտակցում են, որ ունեն որոշ թերություններ, բայց ընդհանուր առմամբ նրանք սիրում են իրենց։ Նրանք սիրում են իրենց անհատականությունը։ Նրանք սիրում են կյանքը, որ իրենք են ստեղծել։

3. Այծեղջյուր

Այնպես չէ, որ Այծեղջյուրները կարծում են, թե լավագույնն են։ Նրանք պարզապես թքած ունեն՝ ով ինչ կմտածի իրենց մասին։ Նրանք առանց այդ էլ գիտեն, որ խելացի են, տաղանդավոր ու բարի. պարտադիր չէ, որ մյուսներն էլ իմանան դրա մասին։

4. Աղեղնավոր

Այս նշանը բավականաչափ վստահ է՝ քննադատություն ընդունելու ու սխալների վրա սովորելու համար։ Նրանք երբեք թույլ չեն տալիս, որ չկամեցողները փչացնեն իրենց տրամադրությունը։ Նրանք պարզապես ծիծաղում են այդպիսի մարդկանց վրա՝ նրանց հիմար համարելով։

5. Ձկներ

Ձկները չեն քաշվում մարդկանցից։ Նրանք վստահ հանդես են գալիս բազմության առջև հարսանեկան ճառերով, իսկ խնջույքների ժամանակ նոր ընկերներ են ձեռք բերում։ Բայց լինում են պահեր, երբ Ձկներն իրենց անպաշտպան ու միայնակ են զգում։

6. Խոյեր

Դրսից թվում է, թե այս նշանի տակ ծնված մարդկանց ոչինչ չի կարող խոցել, ասես նրանք երկաթից լինեն։ Սակայն իրականում Խոյերը բավականին զգայուն են։ Նրանք պարզապես չեն թողնում, որ որևէ մեկը տեսնի նրանց լացելիս։ Այս մարդիկ չեն ուզում թույլ երևալ, դրա համար էլ այնպես են ցույց տալիս, որ թքած ունեն ամեն ինչի վրա։

7. Ցուլ

Ցուլերն ուզում են ապացուցել, որ նրանք խելացի են, քանի որ դա նրանց համար ավելի կարևոր է, քան արտաքին տեսքը։ Նրանք ուզում են ավելի խելացի թվալ, քան իրականում կան՝ օգտագործելով ամպագոռգոռ բառեր ու ձևացնելով, թե ավելի շատ են տեղեկացված որոշ թեմաներից, քան իրականում։

8. Կշեռք

Կշեռքներին պետք է մյուսների հավանությունը ամեն ինչում։ Նրանք սպասում են հաճոյախոսությունների, ուզում են, որ ընկերներն ասեն, որ նրանք գեղեցիկ են։ Նրանք ուզում են իմանալ, որ կան մարդիկ, ովքեր հիանում են նրանով։

9. Երկվորյակ

Երկվորյակներն ուզում են տպավորել ընկերներին, տնօրեններին, սիրելիներին։ Նրանք ուզում են, որ բոլորը սիրեն իրենց։ Նրանք չափից դուրս անպաշտպան են՝ լինելու այնպիսին, ինչպիսին կան։

10. Խեցգետին

Խեցգետինների մեծ մասը չափից շատ է հոգ տանում մյուսների մասին։ Այդ պատճառով էլ նրանք կարող են ամեն մանրուք սրտին մոտ ընդունել. երբ ընկերը վերջին պահին չեղարկում է պլանները, երբ վեճի ընթացքում զուգընկերը բարձրացնում է ձայնը, երբ շունիկը չի գնում նրանց մոտ։ Նրանց հեշտ է նեղացնել։

11. Ջրհոս

Ջրհոսն ամեն բան անում է՝ ցույց տալու համար, թե իր կյանքը հեշտ է։ Նրանք այնպես են ներկայացնում, ասես կատարյալ կյանքով են ապրում, սակայն իրականում նրանք երջանիկ չեն նրանով, ինչ ունեն։

12. Կույս

Կույսերը սարսափում են, որ որևէ սխալ բան կասեն ու հիմար կերևան։ Դա է պատճառը, որ նրանք ատում են հանրության առջև ելույթ ունենալ, գնալ առաջին հանդիպման և այլն։ Նրանք հեշտ են շփոթվում։ Նույնիսկ եթե ամեն բան լավ է ընթացել, նրանք անընդհատ իրենց գլխում պտտում են ամեն դետալ, մինչև գտնում են մի բացասական բան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular