ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը տարբերություն չի դնում Բրյուսելի և Անկարայի ահաբեկչությունների հեղինակների միջև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները:

Ինչպես փոխանցում է Reuters-ը, Էրդողանն ընդգծել է, որ տարբերություն չի դնում ահաբեկչական խմբավորումների միջեւ` լինեն դրանք քուրդ գրոհայինները, ովքեր պայթյուններ էին կազմակերպել Անկարայում, թե Բրյուսելի արնահեղությունների հեղինակները:

«Բրյուսելում տեղի ունեցած զարհուրելի հարձակումները մեկ անգամ եւս հիշեցրել են, որ ահաբեկչությունը չի կարող ազատության համար պայքարի միջոց լինել, եւ դա եւս մեկ անգամ ցույց է տվել, որ անհրաժեշտ է միահամուռ պայքար մղել ահաբեկչության բոլոր տասակներ դեմ»,- մասնավորապես` ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հիշեցնենք, որ այսօր` մարտի 22-ին, արյունալի ահաբեկչություններ են տեղի ունեցել Բրյուսելում, որոնց զոհ է դարձել 28 հոգի, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Ավելի վաղ` փետրվարի 17-ին, խոշոր ահաբեկչություն էր տեղի ունեցել Անկարայում, զոհերի թիվը հասել էր շուրջ 30-ի, իսկ մարտի 13-ին` նորից Անկարայում, եւս մեկ պայթյուն էր թնդացել ավտոբուսային կանգառում, զոհվել էր նորից շուրջ երեսուն մարդ: Անցած հանգստյան օրերին`մարտի 19-ին, հերթական ահաբեկչությունն էր տեղի ունեցել Ստամբուլում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular