ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տանը պատրաստված իդեալական խտացրած կաթ

ՖՈՏՈ

Խտացրած կաթը մանկության, անհոգության խորհրդանիշն է և պարզապես շատ համեղ քաղցրեղեն:

Ինչպես պատրաստել խտացրած կաթ:

Բաղադրիչները.

1. Կաթ – 200 մլ
2. Շաքարի փոշի – 200 գ
3. Կարագ – 200 գ

Պատրաստման եղանակը.

1. Կաթսայի մեջ խառնել կաթը, շաքարի փոշին և կարագը: 1_640x419

2. Կաթսան դնել թույլ կրակի վրա և խառնել մինչև բաղադրիչների լրիվ հալվելը: Փրփուրի առաջացումը նշանն է այն բանի, որ խառնուրդը սկսում է եռալ: 2_640x419

3. Բարձրացնել կրակը և շարունակել եփել՝ անընդհատ խառնելով զանգվածը: Եթե զանգվածը սկսի չափից ավելի փրփրալ և բարձրանալ, մի փոքր իջեցնել կրակը: Կարևոր է խտացրած կաթը եփել եռման պահից սկսած՝ ուղիղ 10 րոպե: 3_640x419

4. Եփելուց հետո կրակից վերցնել կաթսան և դնել սառը ջրի մեջ: Դա արվում է, որպեսզի խտացրած կաթը սառչի և պնդանա: 4_640x419

5. Լցնել խտացրած կաթը հարմար և, ամենակարևորը՝ չոր բանկայի մեջ: Ծածկել բանկան և պահպանել սառնարանում: 5_640x419

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular