Երևանի երբեմնի բարբի տիկնիկներն այսօր կերպարանափոխվել են ու դարձել անճանաչելի
ՖՈՏՈLife.Tert.am-ը գրում է.
Մարդիկ, որոնց քչերը գիտեն, պատմություններ, որոնք հետաքրքիր են։ Tert.am Life–ի «Հետաքրքիր դեմքեր» շարքում այս անգամ բացահայտում ենք Լիյա Մարուխյանին և Լիդիա Վիրաբյանին։ 22–ամյա աղջիկներին քչերը միանգամից կճանաչեն։ 4 տարի առաջ նրանք հանրությանը ներկայացան և հշվեցին բարբի տիկնիկի կերպարով, սակայն տարիներ անց որոշեցին կերպարանափոխվել։ Այսօր նրանք փոխվել են և դարձել անճանաչելի։
Tert.am Life–ի ֆոտոշարքում Լիյան ու Լիդիան երկու կերպարով են ներկայացել. առաջինը`տիկնիկի, ինչպիսին տարիներ առաջ էին, երկրորդը` բնական, ինչպիսին այսօր են։
Լիյան մասնագիտությամբ թարգմանչուհի է, լրագրող և հաղորդավարուհի, իսկ Լիդիան`թարգմանչուհի, լուսանկարչուհի։
Լիյա Մարուխյան
Դեռևս փոքրուց ինչ–որ բանով միշտ տարբերվել եմ ու աչքի ընկել։ Մարդիկ ինձ ճանաչեցին, երբ ինձ նմանեցնում էին բարբի տիկնիկի։ Այդ ժամանակ 18 տարեկան էի։ Երբեք միտումնավոր չեմ փորձել ստանալ բարբի տիկնիկի կերպար։ Ինձ համար բարբի տիկնիկը գեղեցիկ է, բայց չեմ մտածել հատուկ նմանվել։ Միգուցե ենթագիտակցորեն եմ նմանվել, բայց ոչ միտումնավոր։ Կերպարս ինքնաբերաբար է ստացվել, քանի որ այն ժամանակ սիրում էի արհեստականը։ Ինձ համար դա գեղեցիկ էր, հիմա այդ կարծիքին չեմ։ Նախընտրում եմ բնականին մոտ լինել։
Շիկահեր, լինզաներով, արհեստական եղունգներով և ընդգծված դիմահարդարմամբ շատերն ասում էին, որ նման եմ տիկնիկի։ Ես ինձ շոյված էի զգում, քանի որ դա ինձ համար հաճոյախոսություն էր։ Ո՞ր մի մարդը իրեն լավ չի զգա, երբ ասեն` կարծես տիկնիկ լինես։
Եվ՛ դրական, և՛ բացասական կարծիքներ եմ լսել կերպարիս մասին։ Հիմնականում համացանցում էին լայն քննարկում ու քննադատում ինձ։ Երբեք չեմ նեղվել քննադատություններից։ Ընդհակառակը, արդեն միտումնավոր այնպես էի անում, որ ավելի նման լինեմ։ Այդ քայլով ցույց էի տալիս մարդկանց, որ իրենց կարծիքն ինձ հետաքրքիր չէ։ Ես ունեմ իմ սկզբունքներն ու սա իմ կյանքն է, որը միայն ես եմ տնօրինում։
Շարունակությունն՝ այստեղ.