Նա պղպեղ ավելացրեց լվացքի մեքենայի մեջ. իսկ հետո ինքն էլ չհավատաց արդյունքին
ՖՈՏՈՀրաշալի մաքրության լվացքի համար խոհանոցում եղած մի քանի բաղադրիչ ավելացրեք լվացքի մեքենայի մեջ:
Ներկայացնում ենք այդ միջոցները:
Կիտրոն
Հագուստը սպիտակեցնելու, փափկեցնելու, լվացող միջոցի մնացորդներից մաքրելու համար վրան կիտրոնի հյութ լցրեք:
Քացախ
Վերացնում է լվացող միջոցի մնացորդները և ազդում է որպես հագուստի փափկեցուցիչ: Նաև վերացնում է ծխախոտի ծխի հոտը: Մեկ բաժակ քացախ լցրեք լվացքի մեքենայի մեջ:Քացախի հոտը լվացքի ժամանակ վերանում է:
Պղպեղ
Կօգնի պահպանել հագուստի վառ գույները և կկանխի գունաթափումը, փոշու սպիտակ կետեր չեն մնա մուգ հագուստի վրա:
1 թ. գ. աղացած պղպեղ լցրեք լվացքի մեքենայի մեջ, փափուկ լվացող միջոց ավելացրեք, դրեք հնարավոր նվազագույն ջերմաստիճանի վրա:
Աղ
Պղպեղի արդյունքը ստանալու համար լվացքի մեքենայի մեջ մոտ 90 գ. աղ լցրեք: Գույները վառ կմնան, սպիտակ հետքեր չեն մնա:
Սուրճ
Բնական գույնանյութ է, որը հրաշալի է գործում մուգ հագուստի դեպքում: Սուրճի փոխարեն կարող եք նաև սև թեյ օգտագործել:
2 բաժակ լցրեք մեքենայի մեջ և կտեսնեք, թե ինչպես գունաթափված հագուստի գույնը կվերականգնվի: