ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սավչենկոյին 22 տարի տվեցին. Պորոշենկոն փոխանակում է առաջարկում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն Ռուսաստանում դատապարտվել է 22 տարվա ազատազրկման` ВГТРК-ի լրագրողների սպանության գործով: Բացի սա, ինչպես հայտնում է Gazeta-ն, Նադեժդա Սավչենկոն տուգանվելու է 30 հազար ռուբլիով:

Հիշեցնենք, ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Ռուսաստանի Դոնեցկ քաղաքի դատարանն այսօր ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին մեղավոր է ճանաչել 2014 թվականի ամռանը Լուգանսկում ռուսաստանցի երկու լրագրողների սպանության մեջ: Ըստ դատարանի որոշման՝ Սավչենկոն մեղավոր է ВГТРК հեռուստաընկերության լրագրողներ Իգոր Կորնելյուկի եւ Անտոն Վոլոշինի սպանության, տեղի խաղաղ բնակիչների նկատմամբ մահափորձի եւ Ռուսաստանի պետական սահմանը անօրինականօրեն խախտելու մեջ:

Որոշման մեջ նշվում է, որ Սավչենկոն սպանությունը կատարել է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնության գալով եւ ատելության ու թշնամության հողի վրա:

Դատավճտի հրապարակումից հետո Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հանդես է եկել հայտարարությամբ` առաջարկելով ռուսական կողմին փոխանակել Նադեժդա Սավչենկոյին Ուկրաինայում գտնվող երկու ռուսաստանցի դատապարտյալների հետ:

 

Աղբյուրը - Հայկական Ժամանակ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular