ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


8 սխալ, որ դուք անում եք ոտքերը սափրելիս

ՖՈՏՈ

Ներկայացնում ենք մի քանի ամենագլխավոր սխալները ոտքերը սափրելիս:

1. Ոտքերը սափրում եք լոգանքը սկսելուց անմիջապես հետո

Նախքան սափրումը սկսելը պետք է ջրի տակ մնալ մոտ 15 րոպե: Դա կփափկեցնի մազերը և կբացի ֆոլիկուլները: Սափրումը կհեշտանա, պակաս ցավոտ կլինի:

2. Առավոտներն եք սափրում

Փորձագետները խորհուրդ են տալիս ոտքերը քնելուց առաջ սափրել: Քնած ժամանակ ոտքերն այտուցվում են, մազերը «թաքնվում են» ֆոլիկուլների մեջ: Առավոտյան սափրումը թույլ չի տալիս ոտքերն իդեալականորեն հարթեցնել:

3. Սափրվելու փրփուր չեք օգտագործում

Ածելին պետք է մաշկի վրայով հեշտությամբ սահի, որպեսզի հետո գրգռվածություն չառաջանա: Իսկ դա կարելի է ստանալ միայն սափրվելու փրփուրով կամ քսուքով: Փրփուրն օճառով փոխարինելու դեպքում կառաջացենք մաշկի ավելի գրգռվածություն և չորություն: Ծայրահեղ դեպքում մազերի կոնդիցիոներ օգտագործեք:

4. Մեկանգամյա օգտագործման ածելի եք օգտագործում

Մեկանգամյա օգտագործման ածելիները փրկում են ուղևորությունների ժամանակ, երբ հյուրանոցում եք կանգ առնում: Բայց ամենօրյա օգտագործման համար ավելի լավ է 4 կամ 5 ծայրով ածելի ձեռք բերել: Դրանք ապահովում են սահուն սահք և վերացնում են դժվարհասանելի մասերի մազերը:

5. Չեք փոխում ածելու գլխիկը

Բազմանգամյա օգտագործման ածելի օգտագործելու դեպքում պետք չէ մոռանալ, որ պետք է սայրը փոխել բթության առաջին նշանների կամ սափրելիս անհարմարության դեպքում:

6. Սափրում եք մազերի աճի ուղղությամբ

Մազերի աճի հակառակ ուղղությամբ սափրումը շատ ավելի անվնաս է և հնարավորություն է տալիս վերացնելու նույնիսկ ամենակարճ մազերը: Բայց այդ դեպքում մաշկն անպայման պետք է գոլորշով փափկեցված և սափրելու փրփուր քսած լինի: Եթե շատ զգայուն մաշկ ունեք, ավելի լավ է՝ սափրեք մազերի աճի ուղղությամբ:

7. Սկրաբներ չեք օգտագործում

Սափրումը նաև հանգեցնում է մազերի ներաճի: Դրանից խուսափելու համար շաբաթական երկու անգամ մարմնի թեփազատող սկրաբ օգտագործեք: Եթե ներաճած մազը կարմրություն առաջացրեց, տաք կոմպրես դրեք այդ մասին: Լոգանքից հետո անպայման լոսյոն քսեք, մաշկը պակաս ենթակա կլինի վարակների ռիսկի:

8. Տղամարդու ածելի եք օգտագործում

Տղամարդկանց ածելիները մշակված են հատուկ դեմքի մազերը մաքրելու համար և հարմար չեն ոտքերը, թևատակերը, բիկինի-գոտին սափերլու համար: Կանացի ածելիների համար մշակված է ավելի հարմար և կոր բռնակ: Բացի դրանից՝ տղամարդկանց մազերն ավելի կոշտ են, ուստի նրանց ածելիներն էլ են տարբեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular