ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անցանկալի մազերից ազատվելու 4 միջոց՝ առանց տհաճ քիմիական քսուքների

ՖՈՏՈ

Ներկայացնում ենք անցանկալի մազերից ազատվելու 4 բնական միջոց:

Քրքում և պապայա: Բլենդերով մանրացրեք պապայան: Պապայաների ամեն 4 մասի վրա ավելացրեք 1 մաս քրքումի փոշի: Լավ խառնեք և թողեք մնա կես ժամ:

Մածուկը քսեք անցանկալի մազերին՝ այն նրբորեն ներմերսելով մազերի աճի ուղղությամբ: Գործընթացը շարունակեք 15 րոպե, հետո ամբողջովին լվացեք: Կրկնեք շաբաթական 2-3 անգամ: Այդ ընթացքում պետք է զգաք, որ մազերը պակասում, բարակում են:

Քրքում և կաթնային դիմակ: Մածուկ պատրաստեք քրքումով՝ կաթ ավելացնելով: Կաթն աստիճանաբար ավելացրեք՝ 1-2 թ/գ ամեն անգամ, մինչև խիտ մածուկ ստացվի:

Լավ քսեք մածուկը և սպասեք, մինչև լրիվ չորանա: Զգուշությամբ լվացեք տաք ջրով: Կրկնեք շաբաթական 2 անգամ, մինչև արդյունքները գոհացնեն:

Վարսակ: 1 կամ 2 բաժակ վարսակ լցրեք կաթսայի մեջ և աստիճանաբար ջուր կամ կաթ ավելացրեք՝ 1-2 թ/գ: Շարունակեք ջուր ավելացնել, մինչև ոլոռի կտոր հիշեցնող խառնուրդ ստացվի:

Մի բուռ խառնուրդ քսեք ոտքերին՝ ոչ մեծ ճնշումով, երբ ձեռքը սահեցնեք մազերի աճին հակառակ ուղղությամբ: Շարունակեք մինչև ոտքերն ամբողջովին պատեք խառնուրդով:

Պրոցեդուրան կրկնեք առնվազն շաբաթական մեկ անգամ: Սա կարող եք նաև անել այլ տնային պրոցեդուրաների հետ հերթագայությամբ:

Տաք շաքարավազ: Կիրառումը պահանջում է զգուշություն և կենտրոնացում: Շաքարավազով տաք մշակումը մազերն արմատով կվերացնի: Մեթոդը մի քանի անգամ կիրառելուց հետո մազերը կպակասեն, կբարակեն:

Անհրաժեշտ կլինի շաքարավազ, ջուր, կիտրոնի հյութ, ջերմաչափ, չոր թանզիֆի կտորներ, ռետինե մածկիչ: Խառնեք 2 ½ բաժակ բաց դարչնագույն շաքարավազ, ¼ բաժակ կիտրոնի հյութ և ¼ բաժակ ջուր: Խառնուրդը եռացրեք մինչև ջերմաչափը ցույց տա 120օC: Թողեք խառնուրդը սառչի, մինչև այնքան տաք լինի, որ դիմանաք, չայրվեք: Մատներով փորձեք տաքությունը և հիշեք, որ ազդրի ներսի մասի մաշկն ավելի զգայուն է:

Պետք է առավելագույն զգուշություն ցուցաբերեք. մածկիչով միջոցը քսեք ոտքերի վերևի մասում՝ դրսի մասից դեպի ներս: Քսեք առավելագույնը 12-13 սմ: Այդ հատվածն արագ ծածկեք թանզիֆով և սպասեք մի քանի րոպե, որ գործվածքը կլանի շաքարավազը և խառնուրդը գրեթե չոր լինի:

Կտրուկ հանեք գործվածքը: Պրոցեդուրան կրկնեք, մինչև բոլոր մազերը վերացնեք: Եթե միջոցը սառչի, տաքացրեք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular