Դուք է՞լ եք գիշերը անում ՍԱ. ահա թե ինչ է սա ասում ձեր առողջության մասին
ՖՈՏՈԵկեք բարձրացնենք մի թեմա, որից դուք հաստատ խուսափում եք: Խոսքը վերաբերում է մերկությանը, իսկ ավելի կոնկրետ՝ մերկ քնելուն: Դրանից պետք չէ ամաչել, ավելին՝ այն ունի բազում առավելություններ:
Առավելություն N1. Դուք ավելի արագ կտրամադրվեք հանգստի
Որպեսզի մարդը քնի, նրա մարմնի ջերմաստիճանը պետք է նվազի կես աստիճանով: Օրգանիզմն ավելի դժվարությամբ է քնին տրվում, եթե դուք գիշերանոցով եք անկողին մտնում: Մերկ վիճակում դուք ավելի արագ կքնեք:
Առավելություն N2. Ձեր ինտիմ օրգաններն ավելի առողջ կլինեն
Հավանաբար դուք կարծում էիք, որ սա միֆ է, սակայն քնած ժամանակ ներքնազգեստը տարատեսակ բակտերիաների և ինֆեկցիաների զարգացման համար հիանալի միջավայր է:
Առավելություն N3. Ձեր տղամարդը երջանիկ կլինի
Եկեք անկեղծ՝ այդ ո՞ր տղամարդը դեմ կլինի սրան: Ավելին՝ սա կամրացնի ձեր հարաբերությունները:
Առավելություն N4. Դուք կսկսեք ավելի հեշտ արթնանալ
Դուք ավելի արագ և թարմ ուժերով կարթնանաք: Մերկ մարդու վրա բակտերիաները պակաս ակտիվ են զարգանում, և քրտնարտադրությունն ավելի քիչ է:
Առավելություն N5. Դուք կնիհարեք ամենաքիչը մեկ չափսով
Քնել և նիհարել հիանալի է, չէ՞, հնչում: Դրա համար պարզապես հարկավոր է մերկ լինել: Կա գիտական բացատրություն. քնած ժամանակ օրգանիզմը կալորիաներ է այրում, ցրտոտ միջավայրում արագանում է նյութափոխանակությունը, և կալորիաներն էլ ավելի արագ են այրվում:
Առավելություն N6. Այսպես հարմարավետ է
Ձեզ հաստատ ծանոթ է այն իրավիճակը, որ դուք գիշերն արթնանում եք այն բանից, որ ձեր գիշերանոցը թռել է մինչև ականջները: Կամ էլ քանի-քանի անգամ եք արթանցել նրանից, որ գիշերանոցի պատճառով շոգում եք: Մերկ շատ ավելի հարմար է:
Առավելություն N7. Դուք ավելի լավ տեսք կունենաք
Սրան բարդ է բացատրություն գտնել, սակայն նրանք, ովքեր առանց գիշերանոցի են քնում, առավոտյան շատ ավելի լավ տեսք են ունենում:
Առավելություն N8. Դուք կհաղթահարեք սթրեսը
Այս կետը հանդիսանում է վերոնշյալների հետևանքը: Որակյալ քուն, բարձր հիգիենա, նյարդայնացնող գործոնների բացակայություն. այս ամենը ձեզ կլիցքաթափի: