Սերժ Սարգսյանի և Ալիևի սպասվող հանդիպումը կոնկրետ արդյունք կունենա. «Հայկական ժամանակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Եթե առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականության մասին խոսեին միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ու համանախագահող երկրների ներկայացուցիչները, դեռ կարելի էր մտածել, որ դա ընդամենը ցանկություն է: Բայց մի քանի այլ հանգամանքներ հուշում են, որ այս անգամ գործ ունենք կոնկրետ գործընթացի հետ, որը, եթե ֆորս մաժորներ չլինեն, կունենա նաև կոնկրետ արդյունք:
Նախ՝ Ալիևի հետ հանդիպելու մասին դրական խոսեց անձամբ Սերժ Սարգսյանը: «Նրանք (ԵԱՀԿ ՄԽ համանախագահները-հեղ.) հարցրեցին բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու վերաբերյալ ﬔր դիրքորոշման մասին, ﬔնք պատասխանեցինք հետևյալը. առանձնապես ակնկալիքներ չունենք այդպիսի հանդիպուﬓերից, որովհետև այդպիսի հանդիպուﬓերը պետք է նախապատրաստվեն, իսկ նախապատրաստական աշխատանքը ենթադրում է կոնկրետ առաջարկությունների մասին դիրքորոշում, այդ աշխատանքը չկա, բայց, այնուհանդերձ, ﬔնք դեմ չենք որևէ հանդիպման և մշտապես պատրաստ ենք հանդիպելու»,- հուլիսի 17-ի «Ռ-էվոլյուցիայի» հարցազրույցում ասաց Սարգսյանը:
Դրանից մի քանի օր անց Սոչիում Վլադիմիր Պուտինն «առանց փողկապի» զրույց ունեցավ Իլհամ Ալիևի հետ: Ըստ ԶԼՄ-ների, այդ հանդիպումը նախապես ծրագրված չի եղել, և Վլադիմիր Պուտինը վերջին պահին է Ալիևին հրավիրել Սոչի: Ողջունելով Ադրբեջանի նախագահին, Վլադիմիր Պուտինը նշել է իրենց զրույցի թեման. «Տարածաշրջանում իրավիճակը պարզ չէ, հույս ունեմ մեր այսօրվա հանդիպման ընթացքում կկարողանանք բոլոր դժվար հարցերի լուծումները գտնել»,- ասել է ՌԴ նախագահը: Բնականաբար, խոսքը ԼՂ հիմնահարցի մասին է, որի օրակարգային խնդիրը բանակցությունները վերսկսելն է:
Դրանից հետո ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը անդրադարձավ թեմային: Հայկական և ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցներում նա հայտարարեց, որ պետք է որքան հնարավոր է շուտ կազմակերպվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ընդգծեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման կարևորությունը: «Անհրաժեշտ է շփման գծից և սահմանամերձ գոտուց հետ քաշել դիպուկահարներին, ավելացնել դիտորդների թիվը և տեղադրել հատուկ սարքավորումներ»,- ասաց նա:
Իսկ երեկ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան բրիֆինգի ժամանակ հայտարարելով, որ համանախագահներն այժմ աշխատում են Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, ասաց, որ ՌԴ-ն մշտապես աջակցել է ղարաբաղյան գոտում լարվածության թուլացման քայլերին, որոնք քննարկվել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: