20 հնարք, որոնց համար շնորհակալություն կասես. № 14-ը հանճարեղ է
ՖՈՏՈՆերկայացնում ենք բյութի-հնարքներ, որոնք կօգնեն առանց թանկարժեք կոսմետիկայի և կոսմետոլոգների վրա աստղաբաշխական միջոցներ ծախսելու շլացուցիչ տեսք ունենալ:
1. Դեմքի մարմնամարզություն արա
Դեմքի մկանների մարմնամարզությունը կարող է զգալիորեն բարձրացնել մաշկի տոնուսը և մի քանի տարով հետաձգել կնճիռների առաջացումը: Սովորություն դարձրու այդ վարժություններն անելը:
Առաջին վարժություն. միջնամատերը դնելով այտերին՝ դրանք վեր բարձրացրու ժպիտ ստանալով, հետո վերադարձրու ելման դիրք: Երկրորդ վարժություն. ցուցամատերով բարձրացրու հոնքերդ, կողք տար և վերադարձրու ելման դիրք: Օրական 5 րոպեն կապահովի հրաշալի արտաքին տեսքդ:
2. Մազերդ կողքից բացիր
Մազերը կողքից բացելով հրաշալի սանրվածք կստանաս:
3. Քսուքը շրջանաձև շարժումներով քսիր
Դեմքի քուքը քսիր շրջանաձև շարժումներով կենտրոնից դեպի ծայր, այդ դեպքում շատ լավ լիմֆոդրենաժ կանես և կազատվես այտուցներից:
4. 2 սևաներկ ձեռք բեր
Խորհուրդ ենք տալիս 2 տարբեր երանգների սևաներկ գնել՝ սև վերևի թարթիչների համար և դարչնագույն՝ ներքևի: Այդպես հայացքդ ավելի բնական և բաց կդարձնես:
5. Նախ՝ սանրվածք, ապա՝ դիմահարդարում
Սանրվածքի դեպքում մազերը ճիշտ կհարմարվեն դեմքին: Ուստի նախ պետք է մազերը հարդարել, հետո՝ դեմքը:
6. Մոռացիր արհեստական թարթիչների մասին
Թարթիչներին ցանկալի ծավալ հաղորդելու շատ ժամանակակից միջոցներ կան:
7. Դեմքի խոզանակ ձեռք բեր
Այն կօգնի լավագույնս մաքրել մաշկդ, թարմացնել և խնամված դարձնել:
8. Շրթներկի գույնը փորձիր մատիդ վրա, ոչ թե դաստակիդ
Դաստակի և ափերի մաշկի վրա շրթներկն ավելի դեղին և բաց գույն է ունենում, ինչը շատ է դժվարացնում իդեալական երանգի ընտրությունը: Ավելի ճիշտ ընտրության համար շրթներկը մատիդ բարձիկի վրա փորձիր:
9. Չոր շամպուն ձեռք բեր
Մեկ րոպեում ոչ թարմ մազերի խնդիրը լուծելու բնական միջոց է:
10. Ներկիր թարթիչներիդ արմատները
Թարթիչներիդ արմատները սև մատիտով ներկելու դեպքում դրանք ավելի խիտ և ծավալուն կերևան:
11. Հոնքերդ դեպի վեր սանրիր
Այդպես կարելի է հայացքն ավելի բաց դարձնել, հոնքերն էլ բնական տեսք կունենան:
12. Նյուդ գույնի մատնահարդարումը քո լավ ընկերն է
Այդպիսի նուրբ և պարզ մատնահարդարումը ներդաշնակ կլինի ցանկացած հագուստի հետ, այդպիսի եղունգներն ավելի խնամված տեսք ունեն: Եթե այդպիսի մատնահարդարումը ձանձրալի ես համարում, լաքի վրա մի քիչ փայլ ավելացրու:
13. Բնական գեղեցկություն նախընտրիր
Բնականությունը նորաձև է:
14. Ուսերիդ օծանելիք ցանիր
Այդպես բույրն ավելի վառ կլինի, օծանելիքի բույրը սուր չի լինի մոտ շփման դեպքում:
15. Գտիր քո իդեալական կարմիրը
Կարմիր շրթներկի անհաջող ընտրված երանգը կարող է փչացնել ամենանրբագեղ կերպարը:
16. Թափանցիկ փխրուն դիմափոշի ընտրիր
Կարծես դա դիմահարդարումը ֆիքսելու և անցանկալի փայլից ազատվելու լավագույն միջոցն է:
17. Դոզատորով կոսմետիկա գնիր
Այդպիսի հերմետիկ կոսմետիկան զերծ կպահի վնասակար բակտերիաներից, այդպես քսուքն ավելի երկար կծառայի:
18. Մոռացիր բաց գույնի կոնսիլերի մասին
Այն չի քողարկի թերությունները, այլ դրանց նկատմամբ ուշադրություն կգրավի: Կոնսիլերի տոնը պետք է ճշգրիտ համապատասխանի տոնային քսուքի տոնին:
19. Մազերդ ճիշտ փաթաթիր
Մազերը պետք է փաթաթել դեմքից դեպի դուրս ուղղությամբ: Դա դիմագծերն ավելի բաց կդարձնի, սանրվածքը՝ նորաձև:
20. Սառցարանում սառույց պահիր
Առավոտյան դեմքի մերսումը սառույցի կտորով մաշկը թարմ և փայլուն կդարձնի: Դիմահարդարումն ավելի հարթ կլինի, ավելի երկար կմնա: