ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեստ. Այս 4-հարցանի հոգեբանական կարճ թեստը կբացահայտի ձեր իրական բնույթը

ՖՈՏՈ

Կտրվեք առօրյայից և գործի դրեք ձեր երևակայությունը: Գուցե հարկավոր լինի գրի առնել հարցերի պատասխանները:

Այսպիսով՝ սկսենք:

1. Դուք սուզվել եք ջրի տակ, զմայլվում եք ջրային աշխարհով և հանկարծ տեսնում եք մի ջրահարս: Ի՞նչ գույնի է նրա պոչը:

2. Ջրահարսի կողքին լողում է մի ձուկ: Ի՞նչ ձուկ է դա՝ մե՞ծ, փո՞քր, ագրեսի՞վ, թե՞ անվնաս:

3. Դուք էլ ավելի խորն եք սուզվում և տեսնում եք մի խեցի (ракушка): Ի՞նչ տեսք ունի այն՝ հա՞րթ է, թե՞ գոգավոր, սովորակա՞ն է, թե՞ ինչ-որ արտասովոր բան կա:

4. Այժմ ափ վերադառնալու ժամանակն է: Դուք դեպի ափ եք լողում: Քանի՞ մարդ եք տեսնում ափին:

Պատասխանները՝

1. Ջրահարսի պոչի գույնն արտացոլում է, թե որքան մարդամոտ և շփվող եք դուք:

  • Սառը, հանգիստ գույները, օրինակ՝ կանաչ, կապույտ, մատնանշում են, որ դուք ամաչկոտ եք կամ փակ:
  • Վառ գույներն, օրինակ՝ դեղին, վարդագույն, վկայում են, որ դուք շփվող, ակտիվ մարդ եք և հեշտությամբ եք լեզու գտնում այլոց հետ:

2. Ձուկը մատնանշում է, թե ինչպես եք դուք լուծում հակասությունները:

  • Եթե դուք պատկերացրել եք անվնաս ձուկ, ապա դուք չեք կաշկանդվում ձեր կարծիքը հայտնելուց և ձեր տեսակետն ապացուցելուց:
  • Եթե դուք պատկերացրել եք ագրեսիվ ձուկ, ապա դուք խուսափում եք կոնֆլիկտներից և բանավեճերից:

3. Խեցին (ракушка) արտացոլում է, թե որքան եք դուք բաց այլոց առջև:

  • Սովորական, հասարակ խեցին նշանակում է, որ դուք բավականին բաց եք և հեշտությամբ եք ձեր մասին խոսում, կիսվում այլոց հետ:
  • Տարօրինակ, արտասովոր խեցին նշանակում է, որ դուք փակ անհատ եք, ով չի սիրում իր անձնականը քննարկման առարկա դարձնել:

4. Ափին կանգնած մարդիկ ցույց են տալիս, թե որքան ընկերներ դուք ունեք:

  • Եթե ափին շատ մարդ կա, ապա դուք ունեք բազմաթիվ ընկերներ և ծանոթներ:
  • Եթե ափին ընդամենը մի քանի (կամ մեկ) հոգի էր, ապա դուք ունեք շատ քիչ, սակայն հավատարիմ ընկերներ:
  • Եթե ափին մարդ չկար, ապա դուք չեք հավատում մարդկանց, չեք վստահում նրանց, ուստի և չունեք և առանձնապես չեք էլ ուզում ընկերներ ունենալ:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular