Ահա թե հարսանեկան ինչ զգեստ պետք է ընտրի յուրաքանչյուր հորոսկոպի նշան՝ երջանիկ ամուսնության համար
ՖՈՏՈՀարսանիքը կնոջ կյանքի ամենակարևոր օրերից է: Այն մեծ պատրաստություն է պահանջում: Աստղագուշակները պնդում են, որ պետք է հոգալ հարսանիքի ոչ միայն ամսաթվի և վայրի, հյուրերի մասին:
Ամուսնության երջանկությունը որոշում է նաև հարսանեկան զգեստը:
Ներկայացնում ենք, թե ինչպիսի հարսանեկան զգեստներ պետք է ընտրել՝ կախված կենդանակերպի նշանից:
1. Խոյ
Համառ և գործնական Խոյերը պետք է հրաժարվեն տարբեր մասնիկների՝ բոլորածալքերի, փայլերի, ժանյակների առատությամբ զգեստներից: Աստղագուշակները խորհուրդ են տալիս ընտրել պարզ էլեգանտ զգեստ առանց ավելորդությունների:
2. Ցուլ
Այս նշանի ներկայացուցիչ կանայք պետք է ուշադրություն դարձնեն շքեղ նյութերին և կտրվածքին: Լավ կլինի՝ նախապատվությունը տան գեղեցիկ ասեղնագործին և քարերին: Ցուլ կանանց սրտով կլինի ռոմանտիկ աղջկա կերպարը:
3. Երկվորյակ
Այս նշանի կանայք չեն կենտրոնանում ընդհանուր հանդիսության վրա. դա նրանց համար հոգս է, և ուրիշ ոչինչ: Բայց հաջող ամուսնության համար աստղագուշակները խորհուրդ են տալիս առանձնակի ուշադրություն դարձնել մասնիկներին: Յուրահատուկ աքսեսուարներ օգտագործեք:
4. Խեցգետին
Այս նշանի հոգեպես հարուստ և զգայուն ներկայացուցիչ կանայք կարող են ուշադրություն դարձնել պատմություն ունեցող վինտաժային զգեստներին: Նրանց զգեստը պետք է էլեգանտ լինի, թեթևության զգացողություն պարգևի:
5. Առյուծ
Ինչպես առօրյա կյանքում, Առյուները պետք է ուշադրության կենտրոնում լինեն: Իրենց կիրքը և կենսական էներգիան չկորցնելու համար նրանց անհրաժեշտ է ամբողջ ուժը կենտրոնացնել զգեստի ընտրության վրա: Առյուծ հարսներին իդեալականորեն հարմար են փայլուն զգեստները, հատկապես՝ ոսկեգույն, որը կխորհրդանշի նրանց հովանավոր Արեգակը:
6. Կույս
Կույսերի համար զգեստի ընտրության մեջ գլխավորը իդեալական կտրվածքը և ձեռքի զարդարանքն են: Այս հարսներին խորհուրդ է տրվում նախընտրել զգեստ, որը կօգնի ընդգծել կանացիությունը և էլեգանտությունը:
7. Կշեռք
Կշեռքները պետք է պարզ ուրվագծով շքեղ զարդարանքով զգեստ ընտրեն: Այդպիսի տարբերակը լավագույնս կարտացոլի նրանց ներքին աշխարհը և դրական էներգետիկան կկենտրոնացնի զգեստի տիրուհու վրա:
8. Կարիճ
Այս նշանի էպատաժային ներկայացուցիչներին ոչ մի դեպքում չի կարելի համեստ էլեգանտ զգեստ ընտրել: Այն կարող է ցանկացած տեսքի լինել, միայն թե ոչ սպասելի և սովորական: Մի լսիր կողքիններիդ, ընտրիր՝ ինչ սիրտդ կուզի:
9. Աղեղնավոր
Այս ռոմանտիկ բնույթով աղջիկները պետք է զգեստ ընտրելիս մոռանան նուրբ ծաղիկների և ծալքազարդերի մասին: Հարսանեկան զգեստը պետք է լինի շքեղ, երկար քողով, ժանյակների առատությամբ:
10. Այծեղջյուր
Այս կինը պետք է ընդգծի և՛ զբաղվածությունը, և՛ լրջությունը: Ուստի ընտրիր ոչ միայն հարսանեկան զուսպ զգեստ, այլև սպիտակ տաբատով կոստյում:
11. Ջրհոս
Ջրհոսը կենդանակերպի ամենահակասական ռոմանտիկ նշաններից է, կարող է ընտրել ինչպես երազական և նուրբ կերպար, այնպես էլ ժամանակակից կրեատիվ տարբերակ:
12. Ձուկ
Բոհեմական, ռոմանտիկ և կանացի. այսպիսին կլինի այս նշանի հարսի զգեստը, որին բնորոշ է ստեղծագործական բնույթը: