ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես մեծացնել կրծքի չափսը բնական եղանակով

ՖՈՏՈ

Կանանց ամենացավոտ թեմաներից մեկը կրծքի փոքր չափսն է: Շատերը գիտակցում են վիրահատական ճանապարհով կուրծքը մեծացնելու բոլոր բացասական հետևանքները և չեն գնում այդ քայլին:

Եթե Դուք էլ եք գիտակցում գեղեցիկ կուրծք ունենալու անհրաժեշտությունը և դրա լավագույն ճանապարհը վիրահատությունը չեք համարում, ապա ճիշտ ժամանակն է իմանալու, որ մայր բնությունը մեզ հնարավորություն է տվել մեծացնել կրծքի չափսը բնական եղանակով:

Անհրաժեշտ է ընդամենը չծուլանալ, չհիասթափվել, արագ արդյունք չակնկալել ու շարունակ մարզել կրծքի հատվածի մկանները:

Ձեզ ենք առաջարկում մի քանի հեշտ ու արդյունավետ վարժություններ.

Կանգնած դիրքում արմունկները ծալեք կրծքի հատվածում, միացրեք ձեռքի ափերն ու սեղմեք իրար 5-7 վայրկյանով 3-4 անգամ՝ ընդմիջելով 15-25 վայրկյան: Նույն վարժությունը կարելի է կատարել ձեռքերի մեջ պահելով ֆուտբոլի գնդակ:

  

Նստեք աթոռին՝ սեղանի դիմաց: Ձեռքերը դրեք սեղանին՝ ափերով ներքև: Ապա ափերը մեկ անգամ միասին, ապա առանձին-առանձին սեղմեք սեղանին՝ ընդմիջելով 10-15 վայրկյան:

Կանգնեք դեմքով դեպի պատը բացած ձեռքի հեռավորության վրա: Ձեռքերը հենեք պատին և արմունկում ծալելով՝ աշխատեք կուրծքը պատին հասցնել, ապա հետ գնացեք ու կրկնեք: Վարժությունը կատարել մինչև 8-ը հաշվելով:

Պառկեք մեջքի վրա: Վերցրեք հանտելներ: Ձեռքերը պահեք Ձեր դիմաց ու մի փոքր ծալեք արմունկում: Տարածեք ձեռքերը դեպի հատակը ու հատակին դիպչելուն պես հետ բերեք: Կատարեք վարժությունը 6-8 անգամ:

Ձեռքերը դրեք ծնոտի տակ ու ծնոտով ճնշում գործադրեք դրանց վրա: Կրկնեք 3-4 անգամ 5-7 վայրկյանով` ընդմիջելով 10-15 վայրկյան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular