ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նկարները նայելիս տրամադրությունս բարձրանում է». Արևիկ Ուդումյանը նոր ֆոտոշարք ունի

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը նոր ֆոտոշարք ունի, որի շրջանակում առաջին անգամ համագործակցել է լուսանկարիչ Աննա Գրիգորյանի հետ։ Հաղորդավարուհին բավականին տպավորված էր ֆոտոշարքով, որի հրապարակման բացառիկ իրավունքը վստահել է Tert.am Life–ին։

 

«Աննա Գրիգորյանին վաղուց եմ ճանաչում։ Նա վերջին տարիներին է սկսել զբաղվել լուսանկարչությամբ ու միանգամից շատ մեծ հաջողություններ է ունեցել։ Նա մեծ հաջողություններ ունի նաև Նորվեգիայում, հիմնականում` այնտեղ  է աշխատում։ Հայաստանում լինում է տարին մի քանի անգամ` շատ կարճ ժամանակով և չի հասցնում ֆոտոշարքեր անել։ Այս անգամ հասցրեց ընդամենը երկուսն անել, որոնցից մեկն իմն էր»,– ասաց հաղորդավարուհին։

 

Արևիկը նկատեց, որ աղջիկ լուսանկարիչների հետ համագործակցությունը շատ ավելի հեշտ է, քանի որ կան նրբություններ, որոնք կանայք լավ են հասկանում. «Աղջիկները մտածում են ոչ միայն կադրի գեղեցկության, այլև այն մասին, թե ինչպես կցանկանար իրեն տեսնել լուսանկարվող աղջիկը։ Աննան էլ հիմնականում աշխատում է աղջիկների հետ։ Մասնագիտացած է և շատ լավ պատկերացնում է գեղեցիկ կադրերը և աղջիկներին հնարավորինս կանացի ներկայացնելու տարբերակները»։

 

Հաղորդավարուհին այս ֆոտոշարքի համար փոխել է սանրվածքը` կտրելով վարսերը։ Նա նշեց, որ այսպիսով շատ թարմ ֆոտոշարք է ստացվել։

 

«Շատ դժվար էր նկարներ առանձնացնել, քանի որ Աննան հիանալի վայր էր գտել, մայրամուտի վայրկյանները, լուսավորությունը ճիշտ բռնացրել էր։ Նկարներն իրոք լավն էին, դժվար էր առանձնացնել մի քանիսը։ Շատ հաճելի համագործակցություն էր. նոր ձեռագիր, նոր շունչ ու նոր գույներ կար։ Նկարները նայելիս տրամադրությունս պարզապես բարձրանում է»,– եզրափակեց Արևիկը։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular