BMW-ն ներկայացրել է նոր M5-ը (լուսանկարներ)
ՖՈՏՈԳերմանական BMW մեքենաշինական ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է M5 սեդանը: The Verge-ը նկատում է, որ նորույթի շնորհանդեսը կայացել է ոչ թե ավտոշոուի, այլ Գերմանիայում EA’s Gamescom խաղային կոնֆերանսի ժամանակ:
Հայտնի է, որ մոդելի անիմացիոն տարբերակն օգտագործվելու է Need for Speed Payback տեսախաղի նոր տարբերակում, որը ներկայացվելու է նոյեմբերի 10-ին:
Մեքենայի տեխնիկական բնութագրի մասին քիչ բան է հայտնի: Դրա շարժիչն ունի 600 ձիաուժ հզորություն ու 0-ից 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.5 վայրկյանում:
Նոր M5-ը վաճառքում կհայտնվի 2018թ. սկզբին: