Կնճիռներից ազատվեք ընդամենը 7 օրում այս տնային քսուք օգնությամբ
ՖՈՏՈՆերկայացնում ենք քսուքի բաղադրատոմս, որը խոնավեցնում է մաշկը, լավացնում է դեմքի գույնը, դանդաղեցնում է ծերացումը և նվազեցնում է կնճիռները: Այն լիովին անվնաս է, քանի որ բաղկացած է բնական բաղադրիչներից: Կարող է օգտագործվել բոլոր տիպերի մաշկի համար:
Բաղադրիչները՝
- 2 թ. գ. վազելին
- 1 դեղնուց
- 2 ճ. գ. նուշի յուղ (կամ ձիթապտղի յուղ)
- Կես ճ. գ. լավ որակի մեղր
Պատրաստումը՝
Վազելինը հալեցրեք: Այն վերցրեք կրակի վրայից, ավելացրեք մյուս բաղադրիչները: Մի քանի րոպե լավ խառնեք, որպեսզի համասեռ զանգված ստացվի: Քսուքը լցրեք 50 մլ-անոց տարայի մեջ:
Դեմքը լավ մաքրեք, քսուքը քսեք՝ նրբորեն մերսելով: Թողեք 30 րոպե, հետո լվացեք՝ հանքային ջրի մեջ թաթախված խոնավ կտոր կամ բամբակ օգտագործելով:
Քսուքն օգտագործեք քնելուց 2 ժամ առաջ, որովհետև քսուքը մաշկի մեջ ներծծվում է ավելի քան 1 ժամ: Քսուքը սառնարանում պահեք: Միանգամից երկու բաժին մի պատրաստեք, քանի որ բոլոր բաղադրիչները բնական են: