Ինչպես նիհարել 6 կգ ընդամենը 8 օրվա ընթացքում
ՖՈՏՈՇատ դիետոլոգներ կհամաձայնեն, որ նիհարել կարելի է ընդամենը ջրի ճիշտ օգտագործման դեպքում: Ներկայացնում ենք ջրի օգտագործման միջոցով նիհարելու ճանապարհը:
Ջրային դիետայի սկզբունքները
1. Յուրաքանչյուր դեպքում սնունդ օգտագործելուց առաջ պետք է ջուր խմել: Եթե դա փոքրիկ ընդմիջում է, ապա պետք է խմել մեկ բաժակ, իսկ եթե մեծ ընթրիք, ապա 2-3 բաժակ:
2. Ուտելուց անմիջապես 2 ժամ հետո պետք է խմել նույն քանակությամբ ջուր, որքան ուտելուց առաջ:
3. Ջրային դիետայի ժամանակ կարելի է ուտել բոլոր պարկեշտ ուտելիքները և նույնիսկ փոքր-ինչ ալկոհոլ օգտագործել պայմանով, որ խմիչքի յուրաքանչյուրը 100 գրամը կկոմպենսացվի 200գ ջրով:
4. Ջուրը պետք է մաքրված լինի, առանց գազի. կարելի է ավելացնել միայն կիտրոնի փոքրիկ կտոր կամ դրանից մի քանի կաթիլ:
5. Օրվա մեջ ջրի օգտագործման չափաբաժինը պետք է կազմի 2լ, բայց նաև չգերադասի այն:
6. Ուտելու ընթացքում խորհուրդ չի տրվում որևէ հեղուկի օգտագործումը:
7. Քաշի ավելի արագ նվազեցման ցանկության դեպքում փոխարինել օրվա սննդի ընդունումներից մեկը ջուր խմելով:
Ինչու է ջրային դիետան աշխատում
1. Նվազում է սովի զգացողությունն այն բանի հաշվին, որ ստամոքսը լցվում է ջրով:
2. Սնունդ ընդունելու ժամանակ ավելի արագ է տեղի ունենում կշտանալը, ինչը թույլ է տալիս չուտել չափից ավելի:
3. Ջուրը արագացնում է մետաբոլիզմը, դուրս է հանում տոքսինները և թափոնները:
4. Մշտապես մաքուր ջուր խմելու սովորությունը նվազեցում է բարձր կալորիա պարունակող խմիչքներ օգտագործելու ցանկությունը:
Ջրային դիետայի հակացուցիչներ
1. Սիրտ-անոթային հիվանդություններ
2. Միզուղիների համակարգի հիվանդություն
3. Զարկերակային ճնշման բարձրացումներ