ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա իմանալուց հետո այլևս երբեք դեն չես նետի եգիպտացորենի մազիկները

ՖՈՏՈ

Եգիպտացորենն առողջության համար արժեքավոր մթերք է: Սակայն արժեքավոր են նաև եգիպտացորենի մազիկները և կոթը: Ներկայացնում ենք եգիպտացորենի մազիկների հինգ օգտակար հատկություններ:

1. Կանխում է երիկամներում քարերի գոյացումը
Եգիպտացորենի մազիկներն օգտագործվում են միզաքարային հիվանդության կանխման, ինչպես նաև երիկամներից քարերի դուրս բերման համար, որովհետև մազիկներից եփուկն ունի միզամուղ և հակաբորբոքային ազդեցություն: Դրա շնորհիվ քարերն արագ և անցավ դուրս են գալիս:

2. Կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը
Եգիպտացորենի մազիկները բարձրացնում են ինսուլինի մակարդակը և օգնում են ենթաստամոքսային գեղձի վնասված բջիջների վերականգնմանը, որի հետևանքով կարգավորվում է արյան մեջ շաքարի մակարդակը:

3. Նվազեցնում են խոլեստերինի մակարդակը
Եգիպտացորենի մազիկների եփուկը նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը:

4. Բարելավում է թուլացած մազերի վիճակը
Մազերն ամրացնելու համար 1լ եռման ջրի մեջ լցրեք ¼ բաժակ եգիպտացորենի չորացած մազիկներ և ¼ բաժակ չոր եղինջ:

5. Նվազեցնում է ախորժակը
Եգիպտացորենի մազիկներից եփուկը նվազեցնում է ախորժակը և նպաստում նյութափոխանակությանը:
Եփուկ կարելի է պատրաստել հետևյալ ձևով. 1 բաժակ եռման ջրում ավելացնել 1 գդալ մազիկներ և ծածկել կափարիչով: Մեկ ժամ հետո քամել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular