ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չեմ ուզում որդիս դերասան դառնա». Արևիկ Ալավերդյանը` որդու ատամհատիկի մասին

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Երևանի ժամանցային վայրերից մեկում երգչուհի Արևիկ Ալավերդյանը երեկ ընկերների և հարազատների հետ նշել է 8 ամսական որդու` Դավթի ատամհատիկը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ընտանիքի հայտնի ընկերները՝ Սուսաննա Պետրոսյանը, Ռոլանդ Գասպարյանը կնոջ` Գայանեի հետ, Արևիկ Գրիգորյանը, Մարինե Հակոբյանը և այլք։  Tert.am Life–ի հետ զրույցում Արևիկը նշեց, որ հատուկ է ընտրել ձևավորումն ու գունային գամման։

 

«Տղայիս առաջին մեծ տոնն էր։ Մեկ շաբաթ էր մնացել Ֆրանսիա մեկնելուն, և Դավիթը ծակեց ատամը։ Ես ուզում էի, որ այստեղ կազմակերպենք ատամհատիկը։ Ձևավորումն ու գունային ընտրությունն իմ մտահաղացումն էր։ Ընտրել էի օդապարիկ, որը, կարծում ե,մ ավելի սազական է տղայի համար։ Ամեն ինչ շատ գեղեցիկ էր զարդարված»,– ասաց Արևիկը։

 

Վերջինս նշեց, որ Դավիթը վերցրել է այն թուղթը, որի վրա գրված է դերասան։ «Չգիտեմ, երբ մեծանա՝ ինչ մասնագիտություն կընտրի։ Դա իր ընտրությունն է լինելու։ Ես չեմ ցանկանա, որ տղաս դերասան դառնա։ Չեմ ուզում նա մտնի շոու բիզնես։ Նրան տեսնում եմ բիզնեսի ոլորտում։ Կուզեի ընտրեր բժշկի կամ փաստաբանի մասնագիտություն։ Բայց դա նրա որոշումն է լինելու»,– ասաց Արևիկը։

 

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular