ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


26-ամյա արգենտինացին ավելի քան 46.000 դոլար է ծախսել վիրահատությունների վրա՝ էլֆի նմանվելու համար (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Լուիս Պադրոն անունով արգենտինացի ուսանողն ավելի քան 46.000 ԱՄՆ դոլար է ծախսել տարբեր պլաստիկ վիրահատությունների համար, որոնց միջոցով նա ցանկանում է էլֆ դառնալ, այս մասին գրում է Daily Mirror-ը: 

26-ամյա երիտասարդն արդեն վիրահատել է քիթը, ծնոտը, ինչպես նաև հատուկ վիրահատության միջոցով փոխել աչքերի գույնը: Բացի այդ, նա ամեն ամիս շուրջ 5000 դոլար է ծախսում մաշկի ու մազերի գույնը բացացնելու համար:

Իր վերջին վիրահատության ժամանակ Լուիսը ստացել է անսովոր բարձր ու «սրտաձև» ճակատ՝ ինչպես «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարի էլֆ հերոսները: Մոտ ապագայում տղան պատրաստվում է փոխել ականջների ձևը, հեռացնել մի քանի կողոսկր, փոխել աչքերի կտրվածքն ու երկարացնել վերջույթները:

«Ես ուզում եմ դառնալ էլֆ՝ լինել հրեշտակ: Իմ նպատակն է չնմանվել մարդկանց, լինել վերերկրային և նուրբ»,- պատմել է 26-ամյա արգենտինացին, ով հավաստիացնում է, որ չի վախենում վիրահատական ցավից:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular