ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10 տեսակի սուտ, որ ասում է տղամարդը, և ինչ է նա թաքցնում դրա հետևում

ՖՈՏՈ

Ներկայացնում ենք 10 տեսակի սուտ, որ ասում է տղամարդը, և ինչ է թաքնված դրա տակ:

1. «Ես չգիտեմ՝ ինչու ղեկավարս հանկարծ պահանջեց, որ ես ավելի երկար մնամ ուրբաթ օրերին և աշխատեմ շաբաթ օրերին… բայց պետք է անեմ: Խոստանում եմ՝ դա երկար չի տևի»:

Եթե դուք հարաբերություններ ունեք 1-2 տարի, և ձեր տղամարդու գրաֆիկը միշտ կանխատեսելի էր, ապա այդպիսի փոփոխություններն իսկապես կասկածելի են: Հավանականությունը, որ նա ձեզ խաբում է, 50:50 է:

 

2. «Ինչի համար երկու հեռախոս ունե՞մ: Մեկն աշխատանքի համար, մյուսը՝ ընկերների և ընտանիքի համար»:

Եթե նախքան ձեր ծանոթանալն էր այդպես, մի բան է: Բայց եթե նա հանկարծ ձեր հարաբերությունների ընթացքում երկրորդ հեռախոս է գնում և ակնհայտորեն դեմ է, որ դուք դրանից օգտվեք, դա անհանգստանալու պատճառ է:

3. «Ինչու եմ այդքան ժամանակ անցկացնում Քրիստինայի հե՞տ: Փոքրիկս, նա իմ լավագույն ընկերուհին է: Ոչ մի սեքս, ազնիվ խոսք»:

Վատ բան չկա, որ ձեր տղամարդն ընկերուհի ունի: Բայց եթե ձեր ինտուիցիան հուշում է, որ նրանք պարզապես ընկերներ չեն, իրավունք ունեք նրան հարցեր տալու և նրանց ընկերության պատմությունն իմանալու:

 

4. «Գիտեմ, արդեն ուշ է, բայց այսօր ուրբաթ է, և ես ձանձրանում եմ: Պարտադիր չէ սեքսով զբաղվել:

Եթե տղամարդն ասում է, որ «պարտադիր չէ սեքսով զբաղվել», նա ուզում է հենց դրանով զբաղվել: Երբ տղամարդն ուզում է «պարզապես զրուցել», ձեզ մի բաժակ սուրճ խմելու է հրավիրում:

5. «Իհարկե, ես միայն սեքսի մասին չէի մտածում, երբ առաջին անգամ հանդիպեցի քեզ: Ես այդքան մակերեսային չեմ»:

Տղամարդիկ նույնիսկ երբ ձևացնում են, թե չեն մտածում սեքսի մասին, մտածում են այդ մասին: Եվ դա բնական է:

 

6. «Փոքրիկս, չգիտեմ՝ ինչ կին է գրոհում հեռախոսս: Ես և նա ընդամենը մեկ անգամ էինք հանդիպել՝ ընկերոջս ծննդյան տոնին, և այդ ժամանակից չէինք շփվել»:

Իհարկե, կանայք համառ են լինում, բայց հազվադեպ է լինում, որ տղամարդը դրան դեմ է լինում:

7. «Ես չէի գրում, որովհետև շատ զբաղված էի»:

Մի բան է, եթե այդպես մի քանի ժամ էր: Այլ բան է, եթե նա մի քանի օր չի կապվում: Նա զբաղված չէ: Պազապես խաղում է ձեզ հետ կամ ուզում է աննկատ անհետանալ:

8. «Իհարկե, մենք կամուսնանանք: Գիտեմ՝ մենք արդեն 6 տարի հանդիպում ենք, բայց շուտով ամեն ինչ կլինի»:

Լինում են դեպքեր, երբ տղամարդն իր ընկերուհուն առաջարկություն է անում հանդիպելուց 5 կամ 15 տարի հետո: Բայց դա բացառություն է: Մեծ մասը սիրելիին առաջարկություն է անում հարաբերությունների 2-3 տարում, եթե ուզում են ամուսնանալ:

9. «Ես շուտով կբաժանվեմ, խոստանում եմ: Ես արդեն վաղուց չեմ սիրում նրան, այլ միայն քեզ»:

Եթե դա չի լինում ձեր հարաբերությունների առաջին 6 ամիսներին, բավական է սպասել ամուսնացած տղամարդուն: Նա ձեզ չի հարգում:

10. «Չէ՞ որ դու գիտես՝ քեզ որքան եմ սիրում: Ինչպե՞ս կարող էիր կասկածել դրանում»:

Դա անկեղծ է ասվում, եթե տղամարդը դա ասում է հենց այնպես, ոչ թե սեքսից առաջ կամ դրա ընթացքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular