Այս հնարքով դուք ընդմիշտ կմոռանաք, թե ինչ է ցավը բարձրակրունկներ կրելուց հետո
ՖՈՏՈՇատ կանանց համար բարձրակրունկ կոշիկներ կրելը գրեթե պարտադիր կտտանք է: Դրանք անհարմարություն և նույնիսկ ցավ են պատճառում, սակայն ոմանք ամեն օր բարձրակրունկներ են կրում:
Բարձրակրունկներ կրելու երկարաժամկետ հետևանքները գնահատած գիտնականների խոսքով՝ 3 տարի մշտապես բարձրակրունկներով քայլող կանայք ավելի են ենթակա ջլերի ձգվելու ռիսկի:
Բայց կա մի հանճարեղ հնարք, որը կօգնի հաղթահարել ցավը և կոշտուկները, զգացողություն կտա, որ ամբողջ օրը հողաթափերով էիք քայլում:
Ինչպես բարձրակրունկներ կրել և ազատվել ցավից, կներկայացնենք ստորև․
Բարձրակրունկ կոշիկը կարող է հանգեցնել ոտնաթաթի դեֆորմացիաների, մեջքի ցավի, ոչ ճիշտ քայլվածքի: Բացի առողջական խնդիրներից՝ կարող են նաև էսթետիկ խնդիրներ առաջանալ՝ կոշտուկներ, ելուստներ, ծնկների արթրոզ և այլն:
Հնարքի համար պետք կլինի բժշկական պլաստիր (եթե բաց կոշիկ եք կրում, մաշկի գույնի պլաստիր ընտրեք):
Պլաստիրով ամուր փաթաթեք ոտքի երրորդ և չորրորդ մատները:
Այդ մատների մեջտեղով անցնում է նյարդ, որը ենթարկվում է ազդեցության բարձրակրունկ կրելիս: Այս հնարքով մենք վերացնում ենք դրա վրայի ճնշումը, ինչի հետևանքով էլ առաջանում են ցավը և ծակծկոցը: