ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշոտ Տեր–Մաթևոսյան. «Սոֆյան հարգանքի է արժանի»

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

«Միլիոնը թակարդում» 25 մասանոց նոր հեռուստասերիալը արդեն հասցրել է լայն քննարկումների առիթ դառնալ։ Սոֆյա Պողոսյանի, Աշոտ Տեր–Մաթևոսյանի և Հայկ Սարգսյանի մասնակցությամբ դետեկտիվ դրամայի ընթացքին հեռուստադիտողները հետևելու հնարավորություն կունենան սեպտեմբերի 4–ից` Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում։

 

Tert.am Life–ի հետ զրույցում Աշոտ Տեր–Մաթևոսյանը պատմեց, որ նախագիծը շատ հետաքրքիր է։ Ինքը համաձայնել է նկարահանվել այս հեռուստասերիալում առանց երկար մտածելու։ «Առաջարկը ստացա ռեժիսոր Հարութ Շատյանից, որի հետ շատ եմ աշխատել։ Հարութն իր գործին շատ պրոֆեսիոնալ և պատասխանատու է մոտենում։ Նրա գործոնն արդեն գրավական էր, որ շատ լավ բան է ստացվելու։ Կարելի է ասել, առանց մտածելու համաձայնեցի»,– ասաց դերասանը ու հավելեց, որ իրեն շատ է դուր եկել նաև սցենարը։  Ըստ Աշոտի` ֆիլմը անհրաժեշտ բոլոր բաղադրիչներն ունի լավը լինելու համար։

 

Աշոտը նկատեց, որ 25 մասանոց ֆիլմերն ավելի մոտ են գեղարվեստական ֆիլմին։ «Միլիոնը թակարդում» իրեն հետաքրքրել է նաև  որպես հեռուստադիտողի. «Փառք Աստծո, ես ընտրության հնարավորություն ունեմ, որպեսզի եթե լավ նախագիծ չլինի, չհամաձայնեմ մասնակցել։ Թեև լինում են դեպքեր, երբ նկարագրում են մի բան, որը հետո չեն կարողանում ստանալ։ Դա հարցի մյուս կողմն է։ Այս դեպքում վստահում եմ և հավատում, որ արդյունքը լավը կլինի, քանի որ գեղարվեստական առումով թիմի գլուխը ռեժիսորն է»։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular