ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ն դատապարտում և ցավակցում է Բրյուսելի ահաբեկչությունների առիթով. Բորդյուժա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ցավակցություն է հայտնել Բելգիայի ժողովրդին եւ կառավարությանը տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունների կապակցությամբ:

«Այսօր ահաբեկչությունը դարձել է տարածված բարբարոսական գործիքներից մեկը, որն օգտագործվում է ռեակցիոն ուժերի կողմից շահադիտական նպատակներով, ուղված կայունության խաթարմանը տարբեր տարածաշրջաններում եւ աշխարհում ընդհանրապես` հակասելով միջազգային իրավունքին եւ համամարդկային արժեքներին:

ՀԱԿՊ քարտուղարությունը կոչ է անում պետություններին եւ միջազգային կազմակերպություններին համատեղ պայքար մղել ահաբեկչության դեմ` արդի աշխարհի այդ ծանր երեւույթի բնույթին տրված օբյեկտիվ գնահատականի հիման վրա, ի նպաստ ողջ մարդկության շահերի»,- մասնավորապես` ասվում է Բորդյուժայի հայտարարության մեջ, որը հրապարակված է ՀԱՊԿ պաշտոնական կայքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular