Ջարեդ Լետոն և Մարգո Ռոբին կնկարահանվեն Ջոքերի և Հարլի Քվինի մասին ֆիլմում
ՖՈՏՈԴերասաններ Ջարեդ Լետոն և Մարգո Ռոբին կնկարահանվեն Ջոքերի և Հարլի Քվինի մասին ֆիլմում, որի անվանումը դեռ չի բացահայտվում: Ֆիլմի վրա աշխատում է Warner Bros. ստուդիան:
Variety-ի հաղորդմամբ՝ ֆիլմի ռեժիսորներ կլինեն Գլեն Ֆիկարան և Ջոն Ռեկուան, որոնք հայտնի են «Այս հիմար սերը» ֆիլմի և «Սա մենք ենք» սերիալի շնորհիվ: Նրանց հետ բանակցությունները գտնվում են վերջնական փուլում:
Հայտնի է, որ Լետոն և Ռոբին արդեն հանդես են եկել Ջոկերի և Հարլի Քվինի դերերում՝ ռեժիսոր Դևիդ Էյերի «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում (2016 թվական):
Նշվում է, որ Ֆիկարան և Ռեկուան արդեն աշխատել են Ռոբիի հետ. դերասանուհին նկարահանվել է նրանց «Ֆոկուս» ֆիլմում (2014 թվական):