ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը կսպանի Վահանին. Հրապարակ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Haqqin.az-ը տեղեկություն է տարածել, որ «սեփական թղթակից Վահան Մարտիրոսյանի դեմ մահափորձ է կազմակերպվել»: Խոսքն անցյալ աշնանը Բաքվում «քաղաքական ապաստարան խնդրած» Վահան Մարտիրոսյանի մասին է, որը հետագայում «տեղափոխվել է երրորդ երկիր»:

Փախստականն ինքը haqqin.az-ին պատմել է, որ իրեն մգեցրած ապակիներով «07»-ն է փորձել վրաերթի են­թարկել, սակայն կարողացել է «ցատկել մայթին եւ երեք ան­գամ օդամղիչ ատրճանակից կրակել» մեքենայի բեռնոցամասին: Միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի Օդեսայի մարզի Բելյաեւկա ավանում (http://haqqin.az/news/75084): Ըստ պատմածի` Վահան Մարտիրոսյանը մշտապես բնակվում է հենց այդ ավանում: Իսկ դա հանում է haqqin.az-ի «սեփական թղթակից լինելու» հարցը, բանի որ իրեն հարգոս լրատվամիջոցը սեփական թղ­թակից ունենում է որեւէ երկրի մայրաքաղաքում, ոչ թե ինչ-որ մի ավանում: Բայց դա խնդրի մի կողմն է:

Օրերս նույն լրատվամիջոցի «հատուկ թղթակիցը» պատմել էր Օդեսայով Մերձդնեստր կատարած ճամփորդու­թյան մասին: Ադրբեջանական կողմը սովորաբար ձեռնպահ է մնում «չճանաչված երկրներ» լրագրողներ գործուղելուց, որ­պես «համերաշխության նշան»: Ինչն է ստիպել, որ haqqin.az-ը խախտել է ավանդույթը: Ինչով է հրապուրել Մերձդնեստրը: Դատելով լրագրողի նյութից` Տիրասպոլում նա ոչ մի քաղա­քական գործչի չի հանդիպել: Առհասարակ, տպավորություն է, որ դա շինծու նյութ է:

Համադրելով haqqin.az-ի լրագրողի ուղեւորությունն Օդեսայի մարզ եւ Վահան Մարտիրոսյանի «դեմ մահա­փորձի» մասին տեղեկատվու­թյունը, հնարավոր է ենթադրել, որ Ադրբեջանը նպատակադր­վել է ֆիզիկապես վերացնել հայ «հայտնի ընդդիմադիր» գործչին:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

- See more at: http://henaran.am/214284.html#sthash.1VCFVc6L.dpuf

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular