ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մազերի լամինացիա՝ տնային պայմաններում. անհավանական արդյունք՝ մի քանի օրում

ՖՈՏՈ

Մազերի լամինացիան և կերատինային ուղղումն ամենատարածված պրոցեդուրաներից են կոսմետիկ սրահներում: Այդ պրոցեդուրայի ազդեցությունը տևում է 3 շաբաթից ոչ ավել:

Առավելագույն արդյունքի կարելի է հասնել միայն 3-րդ պրոցեդուրայից հետո: Միջոցի վերանալու հետ մազերի կառուցվածքը փչանում է:

 

Կարող է նաև ճաղատացում տեղի ունենալ. ֆոլիկուլները ոչ միշտ են դիմանում մազերի նոր քաշին:

Ներկայացնում ենք մազերի լամինացիայի բնական բաղադրատոմս: Այս դիմակը հնարավորություն կտա ուղիղ մազերի էֆեկտը պահպանել մինչև 14 օր:

Բաղադրիչները՝

  • 100 գ կոկոսի կաթ (ոչ յուղ)
  • 2 թ/գ կիտրոնի հյութ
  • 1 ճ/գ ձիթապտղի յուղ
  • 1,5 ճ/գ կարտոֆիլի օսլա

Պատրաստումը՝

1. Խառնիր օսլան և կիտրոնի հյութը, լավ խառնիր: Ոչ մի գնդիկ չպետք է լինի:

2. Կիտրոնով խառնուրդը լցրու ոչ մեծ տարայի մեջ, ավելացրու կոկոսի կաթը և ձիթապտղի յուղը: Խառնուրդը լավ տաքացրու, բայց մի հասցրու եռման ջերմաստիճանի:

   

Երբ խառնուրդը խտանա, քսիր մաքուր թաց մազերին: Զգուշությամբ միջոցը տարածիր մազերիդ ամբողջ երկարությամբ, պոլիէթիլենային գլխարկ հագիր և գլուխդ սրբիչով փաթաթիր: Դիմակը թող 45 րոպե, հետո լվա առանց սուլֆատի շամպունով:

Արդյունքը կտեսնես արդեն առաջին պրոցեդուրայից հետո: Մազերը կդառնան մետաքսանման, փայլուն և ենթարկվող:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular