10 նշան, որ նա երբեք չի ամուսնանա քեզ հետ
ՖՈՏՈ1. Նա անընդհատ զբաղվա՞ծ է
Տղամարդը, որը ձեզ հետ հարաբերություններ է ուզում կառուցել, միշտ ձեզ համար ժամանակ կգտնի։ Բայց եթե նա միշտ արդարացումներ է գտնում, որպեսզի չեղյալ համարի հանդիպումը, իսկ ժամանակ գտնում է միայն անկողնում հաճույքների համար, դա նշանակում է, որ դուք նրան հենց դրա համար էլ պետք եք։
2. Թույլատրո՞ւմ է ձեր համատեղ լուսանկարները տեղադրել համացանցում
Մի կողմից դա հիմար բան է թվում, բայց ժամանակակից աշխարհում հաճախ հենց սոցցանցերում են լինում հարաբերությունների մասին հայտարարությունները։ Եթե նա չի ուզում ձեր հարաբերությունները հրապարակային դարձնել, հարց է ծագում՝ ինչո՞ւ։ Նա, ով ձեր հանդեպ անտարբեր չէ, կցանկանա իր զգացմունքների մասին հայտնել ամբողջ աշխարհին։ Շատ աղջիկներ արդարացումներ են գտնում, թե նա առհասարակ ոչինչ չի հրապարակում իր էջում և ցույց չի տալիս իր անձնական կյանքը։ Նման դեպքում նրա համար միևնույն պիտի լինի՝ դուք այդ լուսանկարները ձեր էջում տեղադրել եք, թե ոչ։ Բայց նրա արձագանքը ոչ մի դեպքում չպետք է կասկածելի ագրեսիվ լինի։
3. Դուք ճանաչո՞ւմ եք նրա ընտանիքը և ընկերներին
Եթե նա ձեզ չի ծանոթացնում իր մտերիմների հետ, նշանակում է, որ նա չի պլանավորում երկար մնալ ձեզ հետ։ Միևնույն ժամանակ, ծանոթանալով նրա ընկերների և ընտանիքի անդամների հետ, դուք կարող եք նրանց կողմից տարօրինակ վարք նկատել։ Փորձեք պարզել դրա պատճառը. միգուցե դուք բազմաթիվ նման կանանցից մեկն եք, և նրանք ուղղակի վարժվել են նման ծանոթություններին։
4. Նա ավելի շատ ժամանակ է անցկացնում ընկերների հետ, քան ձեզ հետ
Հարաբերությունները միշտ առաջին տեղում են։ Եթե ընտրել ձեր և ընկերների միջև, ընտրությունը պետք է լինի ձեր օգտին։ Մեկ բան է, եթե դա հին ընկերների հազվադեպ հանդիպումներից է, բայց այլ բան է, եթե նա ժամանակ է անցկացնում միայն նրանց հետ, իսկ ձեզ մոտ է գալիս միայն գիշերելու։
5. Նա ժամերով չի՞ պատասխանում ձեր հաղորդագրությանը
Իրականում հաղորդագրությանը պատասխանելու համար մեկ րոպեից էլ քիչ ժամանակ է պետք։ Այդ պատճառով, եթե նա անգամ սաստիկ զբաղված է, նա միշտ կարող է պատասխանել գոնե 2 բառով։ Եթե դա տեղի չի ունենում, մտածե՛ք։
6. Ձեր հարաբերությունները զարգանում են միայն անկողնո՞ւմ
Եթե նա զանգում է միայն այն ժամանակ, երբ ինտիմ հարաբերություններ է ուզում, ամեն բան խոսում է նրա փոխարեն։ Հույսեր մի՛ փայփայեք, մի՛ լսեք նրա քաղցր բառերն այն մասին, թե ինչպես եք դուք նրան գրգռում։ Նա ուղղակի ձեր մարմինն է ուզում, ոչինչ ավելին։
7. Միշտ դո՞ւք եք նախաձեռնում խոսակցությունը
Եթե դուք եք առաջինը գրում կամ զանգում նրան, թողե՛ք նրան և փախե՛ք։ Եթե դուք իրոք կարևոր եք նրա համար, նա նախաձեռնողականություն կցուցաբերի։
8. Նա ձեզ հետ հանդիպումները միշտ պլանավորում է վերջին պահի՞ն
Եթե նա չի ուզում նախապես պլանավորել ձեր ժամադրությունները, նա հավանաբար ուզում է բաց լինել մյուս տարբերակների համար։ Նա չի ուզում հանգստյան օրերը ձեզ հետ անցկացնել, քանի որ հանկարծ կարող է ինչ–որ ավելի հետաքրքիր մեկն արձագանքի նրա առաջարկին։
9. Նա երբեմն անհետանո՞ւմ է
Եթե դուք մի քանի օր կամ շաբաթ սպասում եք, թե երբ նա նորից կապի մեջ կլինի, դա սեր չէ։
10. նա հետաքրքրվո՞ւմ է ձեր կյանքով
Եթե այո, նա հարցեր կտա ձեզ ճանաչելու համար։ Նա կհիշի այն, ինչ դուք պատմում եք։
Եթե տղամարդն այդպիսին չէ, պետք չէ սպասել և փորձել նրան փոխել։ Նա դրան չարժի։ Դուք կգտնեք մեկին, ով կգնահատի ձեզ և իրական հետաքրքրություն կցուցաբերի ձեր նկատմամբ։