ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլորը կարծում էին, որ ես լցրել եմ շուրթերս… Բնական սուպեր միջոց՝ գայթակղիչ շուրթեր ունենալու համար

ՖՈՏՈ

Շուրթերի փարթամության համար կարելի է ներարկումներ անել, տարբեր մեծացնող շրթներկներ օգտագործել: Բայց այսօր կներկայացնենք բնական բաղադրիչներով միջոց, որի համար քիչ ժամանակ կպահանջվի:

Պրոցեդուրան կխնամի և գույն կհաղորդի:

Կպատմենք, թե ինչպես տանը հեղուկ շրթներկ պատրաստել, որը կարելի է օգտագործել և՛ որպես կայուն շրթներկ, և՛ որպես փայլ:

 

Շուրթերի խնամք

Սկրաբի բաղադրիչները՝

  • 1 թ/գ շաքարավազ
  • 1 թ/գ նարնջի հյութ
  • 1/2 թ/գ մեղր

Հեղուկ շրթներկի բաղադրիչները՝

  • 50 գ բազուկ
  • 1/4 թ/գ գլիցերին
  • 1 պարկուճ վիտամին Е

Պատրաստումը և կիրառումը՝

1. Խառնիր սկրաբի բոլոր բաղադրիչները: Նարինջը կիտրոնով փոխարինել պետք չէ, քանի որ այն չափազանց ագրեսիվ է շուրթերի զգայուն մաշկի համար:

2. Միջոցը քսիր շուրթերիդ և մատներով մերսիր շրջանաձև շարժումներով մոտ 1 րոպե: Մնացորդներն անձեռոցիկով մաքրիր: Շաքարավազը վերացնում է թեփոտությունը, լավացնում է արյան հոսքը, նարնջի հյութը փարթամեցնում է շուրթերը և դանդաղեցնում է ծերացումը, իսկ մեղրը սնուցում է:

3. Հիմա սկսիր հեղուկ շրթներկի պատրաստումը: Բազուկը քերիր և վրան ավելացրու մնացած բաղադրիչները: Լավ խառնիր և քամիր: Քեզ միայն հեղուկը պետք կլինի:

4. Բամբակով կամ վրձինով քսիր շուրթերիդ: Կարող ես թողնել որպես փայլ, կարող ես նաև անձեռոցիկով թեթևակի սրբել, որ միայն կայուն գույնը մնա:

Կարող ես ամբողջ ընթացքը տեսնել ստորև բերված տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular