«Սա իմ հերթական հաջողված սերիալն էր». Դիանա Գրիգորյանը` «Առաջնորդների» ավարտի մասին
ՖՈՏՈLife.Tert.am-ը գրում է.
Սեպտեմբերի 8-ին ավարտվում է «Առաջնորդները» հեռուստասերիալը, որը, ըստ ռեյթինգի, Հայաստանի ամենադիտվող հեռուստասերիալն է։ Նախագծի պրոդյուսեր,սցենարիստ և գլխավոր դերակատար Դիանա Գրիգորյանը Tert.am Life–ի հետ զրույցում ասաց, որ այն մեծ հաջողություն ունեցավ։
«Առաջնորդները» հեռուստասերիալը ցուցադրվում է նաև Ղազախստանում: Հայկական սերիալային պատմության մեջ առաջին անգամ էր տեղական արտադրանքը վաճառվում, թարգմանվում, ապա ներկայացվում օտարերկրացի հեռուստադիտողին։
«Սա իմ հերթական հաջողված սերիալներից մեկն էր, ինչի համար շատ ուրախ եմ։ Ինչպես միշտ, աշխատեցի շատ լավ վարպետների հետ, ունեմ դերասանական և տեխնիկական լավ անձնակազմ, որոնց շատ շնորհակալ եմ։ Վերջին սերիան համացանցում չկա. հեռուստադիտողը դա կարող է դիտել Արմենիա TV–ի եթերում»,– ասաց նա։ Անդրադառնալով զարգացումներին` սցենարիստը նշեց, որ անսպասելի և հետաքրքիր լուծումներով սերիա է սպասվում։
Շարունակությունն՝ այստեղ.