Օրվա բաղադրատոմս. Շոկալադե էկլեր
ՖՈՏՈԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Ջուրն ու կարագը լցնում ենք կաթսայի մեջ և տաքացնում՝ անընդհատ խառնելով: Զուգահեռաբար խառնում ենք ալյուրն ու կակաոն և երկու ջանգվածները միացնում իրար:
- Մարմանդ կրակին անընդհատ խառնում ենք և ստանում համասեռ զանգված, ինչից հետո կաթսան վերցնում ենք կրակին և հատ առ հատ ավելացնում ձվերը: Զանգվածը լավ հարում ենք:
- Խոհարարական պարկի օգնությամբ, յուղաթղթապատ ձևամանի մեջ խմորից էկլերներ ենք ձևավորում և թխում 225 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե: Ժամանակը լրանալուն պես ջեռոցի տաքությունը հասցնում ենք 180-ի և թխում ևս 15 րոպե:
- Պատրաստում ենք կրեմը: Ձվի դեղնուցներն ու սպիտակուցները առանձնացնում ենք, դեղնուցները լավ հարում ենք: Առանձին հարում ենք սպիտակուցները և կիտրոնի աղ ավելացնում: Կարագը հալեցնում ենք, լցնում սպիտակուցային զանգվածի մեջ և լավ հարում ենք: Աստիճանաբար ավելացնում ենք շաքարավազը և հարում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված: Այս ամենից հետո կրեմի մեջ ավելացնում ենք եղնուցային զանգվածը և կրկին մի քանի րոպե հարում:
- Էկլերների տակն անցքեր ենք անում և խոհարարական պարկի օգնությամբ լցնում կրեմը:
- Ահա այսպիսի արդյունք ենք ստանում:
- Ահա և վերջ: