Մոռացեք մաշկի հետ կապված խնդիրների մասին. հրաշագործ դիմակ
ՖՈՏՈՄտածե՞լ եք բնական միջոցներով գեղեցիկ, հարթ և փայլուն մաշկ ունենալու մասին: Եթե այո, ապի այս քրքումի դիմակը ձեզ համար է:
Ամենայն հավանականությամբ, լսել եք քրքումի և դրա օգտակար հատկանիշների մասին:
Սակայն չգիտեք, որ քրքումն ունի հզոր հակաօքսիդանտ, խոնավեցնող և հակատարիքային հատկանիշներ: Բացի այդ` այն պարզապես հրաշալի սնուցող միջոց է դեմքի մաշկի համար:
Քրքումը կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը՝ այսպիսով օգնելով յուղոտ մաշկ ունեցող մարդկանց:
Քրքումը լավացնում և վերականգնում է մաշկը:
Քրքումի դիմակ
Բաղադրությունը՝
- 1թ/գ քրքումի փոշի
- 1թ/գ յոգուրտ
- 1թ/գ մեղր
Պատրաստման եղանակը՝
Բոլոր բաղադրիչները դրեք տարայի մեջ և խառնեք այնքան, մինչև խիտ խյուսանման զանգված ստանաք:
Նախօրոք մաքրեք դեմքը լոսյոնով և դիմակը դրեք: Դիմակը 20-30 րոպե թողեք դեմքին, ապա լվացեք գոլ ջրով:
Շաբաթական առնվազն 3-4 անգամ օգտագործեք այս դիմակը՝ լավագույն արդյունքի հասնելու համար:
2 շաբաթ անց դեմքը կփափկի, կդառնա ավելի գեղեցիկ, և ձեր մաշկն ավելի երիտասարդ տեսք կունենա:
Ցուցում. Եթե ալերգիա ունեք բաղադրիչներից որևէ մեկի հանդեպ, ցանկալի է խուսափել այս դիմակից:
Անգամ ալերգիաներ չունենալու դեպքում ցանկալի է դիմակը փորձել մաշկի միայն մի փոքր հատվածում՝ ալերգիկ ցաներից և կարմրությունից խուսափելու նպատակով: