ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


8 մթերք, որոնք մաքրում են անոթները. քեզ և մտերիմներիդ ազատիր լուրջ խնդրից

ՖՈՏՈ

Վնասակար սովորությունները, ոչ ռացիոնալ սննդակարգը, ամենօրյա սթրեսները և վատ էկոլոգիան վնասում են անոթները՝ մի շարք սարսափելի հետևանքներ ունենալով…

Ներկայացնում ենք անոթների մաքրման արդյունավետ մթերքներ, որոնք կօգնեն կանխել լուրջ խնդիրները և օրգանիզմին երկրորդ երիտասարդություն կնվիրեն:

 

Մթերքներ անոթների համար

1. Գարի

Մեծ քանակությամբ բետա-գլյուկան պոլոսախարիդը, որն արդյունավետորեն նվազեցնում է խոլեստերինի քանակը, պրովիտամին А-ն, В խմբի վիտամինները և հանքանյութերը գարին անփոխարինելի են դարձնում օրգանիզմի առողջության համար: Երիտասարդ գարու էքստրակտն անոթները պաշտպանում է տրոմբի առաջացումից:

2. Կտավատի սերմեր

Կտավատի սերմերի թուրմն անհավանական հատկություններ ունի: Այն լավ մաքրում է անոթները խոլեստերինից՝ կանխելով աթերոսկլերոզի առաջացումը: Կտավատի սերմերը նաև հարուստ են օմեգա-3 ճարպային թթուներով և բջջանյութով: Նաև նվազեցնում են կանանց կրծքագեղձի քացկեղի առաջացման ռիսկը:

3. Ձիթապտղի յուղ

Օլեինաթթուն, որով հարուստ է ձիթապտղի յուղը, հրաշալիորեն ներծծվում է աղիների մեջ, նորմալացնում է նյութափոխանակությունը և ամրացնում է անոթների պատերը: Օմեգա-9 ճարպային թթուները նվազեցնում են զարկերակային ճնշումը, խոչընդոտում են ճարպակալմանը և շաքարային դիաբետին, նաև կարող են հեշտությամբ նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ:

4. Ընկուզեղեն

Ընկուզեղենը պարունակում է մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպային թթուներ, որոնք նվազեցնում են խոլեստերինի մակարդակը և կանխում են սրտանոթային համակարգի հիվանդությունները: Նուշը նպաստում է արյան արտադրությանը և անոթների պատերը պաշտպանում է վաղաժամ ծերացումից:

5. Յուղոտ ձուկ

Ձուկը շատ օգտակար է սրտի և անոթների առողջության համար: Ձկան մեջ պարունակվող պոլիչհագեցած ճարպային թթուները պայքարում են աթերոսկլերոզի դեմ: Ձկան պարբերական օգտագործումը զգալիորեն նվազեցնում է միոկարդի ինֆարկտի ռիսկը:

Օմեգա-3 ճարպային թթուները նվազեցնում են տրոմբոզի առաջացման ռիսկը և նորմալացնում են արյան ճնշումը:

6. Լոբազգիներ

Լոբազգիները հարուստ են արժեքավոր ամինաթթուներով և հսկայական քանակությամբ բուսական ծագմամբ սպիտակուցներով: Պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր, իսկ դրանցում պարունակվող բջջանյութը օրգանիզմը մաքրում է շլակներից ու տոքսիններից:

Այս մթերքներն ունեն լեղամուղ հատկություններ, արդյունավետորեն դուրս են բերում խոլեստերինը և կարգավորում են շաքարի մակարդակն արյան մեջ, քիչ կալորիական են:

7. Ավոկադո

Սրտի և անոթների լավագույն ընկերն է: Հսկայական քանակությամբ չհագեցած ճարպերի պարունակությունն ավոկադոն դարձնում է անփոխարինելի մթերք, որը կարող է նվազեցնել խոլեստերինի մակարդակն արյան մեջ և կանխել սրտանոթային համակարգի հիվանդությունները:

Հարուստ է բջջանյութով, Е, В6, С վիտամիններով, պղնձով, ֆոլաթթվով, օմեգա-3 ճարպային թթուներով: Հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կարող են կանխել վաղաժամ ծերացումը: Շաբաթական գոնե մեկ անգամ ավոկադո օգտագործիր, և հրաշալի ինքնազգացողություն կունենաս:

8. Սև շոկոլադ

Շոկոլադը կարող է անոթները պաշտպանել լուրջ հիվանդություններից: Դրա բաղադրիչ եթերայուղերը կարող են նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ: Դառը շոկոլադի պարբերական օգտագործումը նորմալացնում է տրոմբոցիտների աշխատանքը և կանխում է անոթների խցանումը:

Իսկ տրամադրություն բարձրացնելու շոկոլադի կարողությունը պարզապես անգին է: Շոկոլադում պարունակվող մագնեզիումը կարող է փրկել ընկճախտից, մեծացնել աշխատունակությունը, լավացնել հիշողությունը և ամրապնդել իմունիտետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular