ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարսում, Արդահանում, Արարատի վրա, Սասունում, Տրապիզոնում շուտով կծածանվի հայկական դրոշը. Ժիրինովսկի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մոսկովյան Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում օրերս կազմակերպված հայկական երգի փառատոնում ելույթ ունենալով` Վլադիմիր Ժիրնովսկին հետևյալ բովանդակությամբ ելույթ է ունեցել.


Թուրքիան հանկարծ Սիրիայում հիշել է մարդու իրավունքների պաշտպանության մասին, բայց չգիտես ինչու, մոռացել է հայերի իրավունքների մասին, որոնց կոտորում էր 1915 թվականին:

Այն ռուս օդաչուն, որին թուրքերը սպանեցին Սիրիայում, նա նաև հայերի համար է զոհվել, քանի որ նա Սիրիայում պաշտպանում էր և’ սիրացիներին, և’ Սիրիայում բնակվող հայրերին, քրդերին, բոլոր քրիստոնյաներին:

Ամենից կարևորն այն է, որ այսօր իրավիճակ է փոխվել: Կգա այն ժամանակը, երբ հայերն իրենց տոները, փառատոները կնշեք ազատագրված Արևմտյան Հայաստանի հողի վրա:

Դա կարող է լինել ձեր սուրբ լեռան` Արարատի անունը կրող մի փառատոն: Այն կարող է անցկացվել Կարսում, Արդահանում, Սասունում, Տրապիզոնում:

Ինչ որ ժամանակ առաջ բոլորին թվում էր, թե այս ամենն անհավանական է, մարդիկ ասում էին` ինչպես կարող է դա լինել, երբ ռուսներն ու թուրքերը լավ հարաբերությունների մեջ են: Բայց տեսնում ենք, թե ինչպես է փոփոխվում միջազգային իրավիճակը:

Ձեր կողքին կարող են կանգնել, ձեզ կարող են աջակցել ահռելի քանակությամբ մարդիկ ամբողջ աշխարհում, այդ թվում և բալկանյան ժողովուրդները, ովքեր 5 դար գտնվել են Օսմանյան Թուրքիայի լծի տակ: Նաև հույները, որ մշտապես եղել են թուրքերի ճնշման տակ:

Երբ Թուրքիան խախտել է Հայաստանի, Հունաստանի օդային տարածքը, ոչ ոք ի պատասխան թուրքերի այդ քայլի, նրա ինքնաթիռները չի վնասել: Բայց դա արեց Ռուսաստանը:

Եթե ես լինեի, ռուսական ինքնաթիռի խոցումից հետո կհրահանգեի ամենահզոր հարվածը հասցնել Թուրքիային: Ու այսօր Թուրքիայից քիչ բան կմնար:

Այն ռուս օդաչուն, որին թուրքերը սպանեցին Սիրիայում, նա նաև հայերի համար է զոհվել, քանի որ նա Սիրիայում պաշտպանում էր և’ սիրացիներին, և’ Սիրիայում բնակվող հայրերին, քրդերին, բոլոր քրիստոնյաներին:

Թող Թուրքիան իմանա, որ ոչ մի երկիր իրեն չի պաշտպանելու, իր կողմից հանդես չի գալու` ո’չ ԱՄՆ-ը, ո’չ ՆԱՏՕ-ն, ոչ մեկը նրան չի պաշտպանի պատերազմի դեպքում: Նրանք ոչ մեկին պետք չեն, նրանց բոլորն ատում են և’ արաբները, և’ իրաքցիները, և’ դուք` հայերդ, և’ սիրիացիները, և’ հույները, և’ սլավոնները: Իսկ ԱՄՆ-ի համար Թուրքիան կոկորդում խրված ոսկոր է: Իզուր չէ, որ 19-րդ դարում Թուրքիային անվանում էին եվրոպայի հիվանդ <<մարդ>>: Հիվանդությունը չի անցել, հերթական բռնկումն է տեղի է ունենում հիմա` 2016-ի փետրվարին:

Ես կուզենայի, որ իրականանար ամբողջ աշխարհի հայերի երազանքը, որ պատժվեին նրանք, ովքեր 1915-ի ապրիլին, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացրին այդ սարսափելի ցեղասպանությունը:

Թուրքիան դիմացից չի հարձակվում, նա թիկունքից հարվածող է: Ռուսական ինքնաթիռն էլ նա թիկունքից խփեց: Իսկ Առաջին համաշխարհայինի ժամանակ թիկունքից խփեց հայերին, որոնք ապրում էին իրենց հայրենիքում, իրենց հողի վրա: Իսկ թուրքերը քոչվորներ են, նրանց հայրենիքը Միջին Ասիայում է, այնտեղ` Տաշքենդում, նրանք այդտեղ պետք է գնան: Եվ Անատոլիան պետք է թողնեն հայերին քրդերին ու հույներին: Իսկ Կոստանդնուպոլիսը պետք է լինի ազատ քաղաք:

Ժամանակն արագ է փոփոխվում: Հնարավոր է, որ մոտ ժամանակներս դա իրականան: Հայե’ր, ձեզ ոչ ոք չի խանգարի, չի դիմակայի:

Այնպես որ, Արևմտյան Հայաստանի հայերի սերունդները թող պատրաստեն իրենց փաստաթղթերը` գույքային վնասի փոխհատուցման համար:

Ես օդում չեմ խոսում, ես համոզված եմ, որ հայերը շուտով ոչ թե կնշեն Հայոց ցեղասպանության տարելիցը, այլ կտոնեն Արևմտյան Հայաստանի ազատագրման տոնը:

Իսկ Կարսում, Արդահանում, Արարատի վրա, Սասունում, Տրապիզոնում կծածանվի հայկական դրոշը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular