ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը պատրաստ է խաղաղ բանակցություններ սկսել Պաղեստինի հետ առանց նախապայմանների

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելը պատրաստ է վերսկսել պաղեստինյան կողմի հետ խաղաղ բանակցություններն առանց նախնապայմանների եւ ցանկացած ժամանակ:

Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն` «Հասարակական հարաբերությունների ամերիկա-իսրայելական հանձնաժողովի» խորհրդաժողովի մասնակիցների հետ տեսակամուրջի ժամանակ:

Ըստ այդմ` Իսրայելի վարչապետը նշել է, որ Թել Ավիվը պատրաստ է անմիջապես բանակցություններ սկսել երկու պետությունների խաղաղ գոյակցության վերաբերյալ` առանց որեւէ նախապայմանների: Միեւնույն ժամանակ, սակայն, Նաթանյահուն մտահոգություն է հայտնել, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը չի աջակցի այդ գաղափարին:

Նշենք, որ պաղեստինա-իսրայելական հարաբերությունները սրվել էին անցած տարվանից: Հոկտեմբեր ամսից սկսած պաղեստինցիները բազմաթիվ անհատական հարձակումներ են գործել հրական բնակավայրերի վրա, ինչի հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել:

 

Աղբյուրը - Հայկական ժամանակ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular