Խոհանոցային 23 հնարք, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր տնային տնտեսուհի
ՖՈՏՈԿներկայացնենք խոհանոցային 23 հնարք, որոնց մասին քչերը գիտեն:
1. Պանրի անհրաժեշտ մասը փաթեթով կտրիր:
Եվ այն դեն չնետես, օգտագործիր որպես մնացած պանրի ծածկոց:
2. Հավի ձվերի վրա բուսական յուղ քսիր:
Նախքան սառնարան դնելը. այդպես դրանք 3-4 շաբաթով ավելի երկար թարմ կմնան:
3. Կոճապղպեղը թեյի գդալով մաքրիր
4. Որպեսզի կտրված տորթը չկոշտանա…
… կտրված մասերի վրա հաց դիր:
5. Կիտրոնն ատամի փայտիկով ծակիր և թեթևակի սեղմիր
Հնարքը գործում է բաղադրատոմսերի դեպքում, երբ միայն մի քանի կաթիլ կիտրոնի հյութ է պահանջվում: Հետո անցքը սկոտչով փակիր և կիտրոնը սառնարան դիր:
6. Մայոնեզի մնացորդներով տարայի մեջ մի քիչ քացախ ավելացրու
Նաև ձիթապտղի յուղ և համեմունքներ, աղցանի համար հիանալի համալրում կստացվի, միաժամանակ տարան կմաքրես:
7. Թարմ հատապտուղները թրջիր քացախով թույլ լուծույթի մեջ:
Որպեսզի չբորբոսնեն:
8. Սոխը և սխտորը պահիր ծակոտկեն թղթե փաթեթներով
Առնվազն 2 ամիս չեն փչանա:
9. Կտրած ավոկադոն պահիր մի կտոր սոխի հետ:
Այդպես այն չի սևանա: Այլընտրանքային տարբերակ՝ ավոկադոյի վրա խնձորի քացախ ցանիր:
10. Խնձորն ու կարտոֆիլը միասին պահիր
Կարտոֆիլը չի ծլի:
11. Nutella-ի մնացորդներով տարայի մեջ տաք կաթ լցրու:
Լավ թափահարիր և տաք շոկոլադ կստանաս:
12. Մանգոն մաքրելու հրաշալի միջոց:
13. Անանասը գլխիվայր պահիր:
Այդպես այն ավելի շուտ կհասունանա: Չմոռանաս տերևները կտրել:
14. Նեխուրը փայլաթիթեղի մեջ պահիր
Այդպես այն մեկ ամիս թարմ կմնա: Նույն հնարքը գործում է բրոկոլիի դեպքում:
15. Գետնանուշի կարագով տարաները ևս գլխիվայր պահիր:
Ավելի հեշտ կլինի տարայից հանել:
16. Բանանների կցամասը սկոտչով փաթաթիր:
3-5 օր ավելի ուշ կսկսեն սևանալ:
17. Դեն մի նետիր դեղնող կանաչին:
Մանր կտրտիր, խառնիր ձիթապտղի յուղին, խառնուրդը լցրու սառույցի կաղապարի մեջ, կկարողանաս օգտագործել մածուկի և տարատեսակ աղցանների մեջ:
18. Հազարը թղթե փաթեթի մեջ պահիր
Սառնարան դնելուց առաջ, իհարկե: Անպետք տերևները մի կտրիր, այդպես միջուկն ավելի երկար ժամանակ թարմ կմնա:
19. Չորացած չիփսերը և կրեկերները կարելի է կյանքի վերադարձնել:
Դնելով միկրոալիքային վառարանի (կամ ջեռոցի) մեջ:
20. Նույն ջեռոցում կարելի է արագացնել բանանի հասունացումը
21. Պիցցան թավայով տաքացրու
Կեղևի միջի յուղը կվերադարձնի նախկին ճռթճռթանությունը:
22. Խոհանոցային կոճակ օգտագործիր, որ խաշած ձուն ավելի հեշտ մաքրվի:
23. Ձուն ինտենսիովորեն թափահարիր 2-3 րոպե:
Հետո խաշիր, կստացվի իսկական ոսկե ձու: