ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հղիության առաջին նշանները, որոնք ոչ բոլորին են հայտնի

ՖՈՏՈ

Ներկայացնում ենք հղիության առաջին նշանները, որոնք ոչ բոլորին են հայտնի: 

 Image result for беременность первые признаки

1. Հղիության առաջին օրերին կնոջը կարող են անհանգստացնել այտուցվածությունը և ցավը կրծքում: Հաճախ նույնիսկ թեթև հպումը կարող է տհաճ զգացողություններ առաջացնել:

2. Անհարմարությունը և ծանրությունը փոքր կոնքում նույնպես սկսում են անհանգստացնել կնոջը հղիության առաջին օրերին: Այս նշանն անհատական է, յուրաքանչյուր կնոջ դեպքում կարող է տարբեր կերպ արտահայտվել:

3. Բեղմնավորումից հետո առաջին օրերին շատ կանանց կարող են անհանգստացնել թուլությունը և սրտխառնոցը: Հղիները հեշտությամբ փոխում են ուտելիքի հարցում իրենց նախընտրությունները:

4. Հղիության 7-10-րդ օրերին շատերը հայտնաբերում են շագանակագույն, կարմիր կամ դեղին ոչ մեծ արտազատուկներ:

5. Հղիության ժամանակ մարմնի ջերմաստիճանի բարձրացումը մինչև 37 աստիճան նորմալ է:

6. Հաճախ հղիության առաջին օրերին կինը թուլություն և հոգնածություն է զգում:

7. Հղիության մասին իմանալ կարելի է այս պարզ տնային թեստով: Անհրաժեշտ կլինի յոդ, թուղթ և ոչ մեծ քանակությամբ թարմ մեզ: Անհրաժեշտ է թուղթը թրջել մեզի մեջ և դրա վրա մի քանի կաթիլ յոդ կաթեցնել:

Եթե յոդը չփոխի իր գույնը, հղիություն չկա: Հղի կանանց մեզը ռեակցիայի մեջ է մտնում յոդի հետ և դառնում է մանուշակագույն:

Այս տեսանյութում ավելի շատ տեղեկություն տես հղիության առաջին շաբաթների մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular