ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր նախագիծ. Հայաստանի տարածքով Պարսից ծոցը կկապվի Սեւ ծովին. քննարկումը կկայանա Սոֆիայում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանը, Իրանը, Վրաստանը, Բուլղարիան եւ Հունաստանը մտադիր են տրանսպորտային միջանցք ստեղծել, որը Պարսից ծոցը կկապի Սեւ ծովին: Այդ նախագծի շրջանակում այդ երկրները ներկայացուցիչները հուլիսի 14-15-ին հանդիպել են Սոֆիայում եւ քննարկել դետալները:

Հայկական կողմից այդ հանդիպմանը մասնակցելու է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ հայկական կողմի խնդիրը տարանցիկ երկիր դառնալն է եւ այլ երկրներ ելքեր ունենալը:

«Մենք այդտեղ մեծ շահագրգռվածություն ունենք եւ նախաձեռնող ենք այս հարցում: Սոֆիայում կայանալիք հանդիպմանն աշխատանքային քննարկում է լինելու մյուս երկրների ներկայացուցիչների հետ: Սրանից առաջ մեկ անգամ քննարկում եղել է Թեհրանում, 1-1,5 ամիս առաջ: Ունենք արդեն նախագիծ, որը շրջանառության մեջ է դրվել, կան այլ գերատեսչությունների կարծիքները, պիտի դրանք քննարկենք մասնակից պետությունների հետ, բոլոր կողմերը կներկայացնեն իրենց առաջարկությունները»,-ասաց Մելքոնյանը:

Նա նաեւ նշեց, որ Մելքոնյանը նշեց, որ ֆինանսավորման հարց դեռեւս չի քննարկվել:

Հարցին, թե արդյոք Ռուսաստանը կողմ կլինի այդ նախագծի իրականացմանը, հաշվի առնելով, որ այս նախագիծը շրջանցում է Ռուսաստանը, իսկ Մոսկվան առաջ է մղում Իրան-Ադրբեջան-Ռուսաստան տրանսպորտային միջանցքը, Դավիթ Մելքոնյանը պատասխանեց. «Մենք Ռուսաստանի հետ լավ գործընկերներ ենք, այդ թվում ԵՏՄ-ի շրջանակում: «Մետաքսի ճանապարհի» շրջանակում ունենք համատեղ նախագծեր, որոնք պիտի ներառվել ԵՏՄ-ի եւ Չինաստանի ֆինանսավորմամբ իրագործման ծրագրերում, որոնց մեջ ներառված են մեր երկու նախագծերը: Դրանք են «Հյուսիս-Հարավ» միջանցքի չիրականացված տրանշները, որոնք ֆինանսավորում են պահանջում, եւ Հարավային երկաթուղու Հայաստանի մասը, որը պետք է կառուցվի: Ռուսաստանը, որպես գործընկեր եւ ԵՏՄ անդամ երկիր իր հավանությունը տվել է, որ մեր երկու ծրագրերը ներառվեն առաջնային ծրագրերի շրջանակներում»:

Ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան-Ռուսաստան նախագծին նա ասաց. «Այո, կար նախագիծ, որը նույնպես կոչվում է «Հյուսիս-Հարավ», որտեղ ճանապարհը պետք է անցներ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երթուղով, բայց մեր նախաձեռնությամբ, նաեւ ՌԴ-ն ընդունեց այդ առաջարկությունը եւ «Մետաքսի ճանապարհի» նախագծի շրջանակներում քննարկումների ընթացքում էդ հատվածը հանվեց նախագծերից: Մեր հիմնավորումն այն էր, որ Ադրբեջանը ԵՏՄ անդամ չէ եւ ծրագրի այդ հատվածը չի կարող ֆինանսավորվել ԵՏՄ-ի եւ Չինաստանի միջեւ համագործակցության շրջանակներում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular