Թուրքիայում զբոսանավ է այրվել. կա 2 վիրավոր (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական Մուղլա նահանգում զբոսանավ է այրվել, գրում է թուրքական haber3.com-ը։
Հաղորդագրությունների համաձայն՝ զբոսանավի վրա հրդեհի հետևանքով վիրավորվել է 2 մարդ։ Նշվում է, որ նրանք Թուրքիայի քաղաքացիներ են։ Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հրդեհը բռնկվել է շարժիչի պայթելու հետևանքով։