Զարմանալի հյութ իմունիտետի ակնթարթային ամրապնդման համար
ՖՈՏՈԱվելի ուժեղ իմունիտետի ձևավորումը ենթադրում է պաշտպանություն հիվանդություններից և վիրուսներից, առողջության լավացում և ավելի բնական ներուժ վարակների դեմ պայքարի համար: Դիետայի տիպը, հոգեբանական սթրեսը, տարիքը, ֆիզիկական ակտիվությունը և կենսակերպի պրակտիկան ազդում են իմունային համակարգի և դրա գործելու ձևի վրա:
Ճիշտ բաղադրիչների համադրությունը և սննդակարգում թարմ մթերքների օգտագործումը որոշիչ է ավելի լավ իմունային համակարգի և գրեթե իդեալական իմունային արձագանքի ստեղծման գործում: Նարնջագույն գունավոր մթերքները հարուստ են վիտամին А-ով և բետա-կարոտինով, հրաշալի ընտրություն են իմունային համակարգի ամրապնդման և առոջության պահպանման համար:
Կոճապղպեղը հզոր բաղադրիչ է, որն ուժեղացնում է իմունային գործառույթը և ձեզ պահում է լավագույն վիճակում: Այն ունի շատ հզոր միացություններ, որոնք ակտիվանում են, ունեն հակաքաղցկեղային ազդեցություն և կանգնեցնում են քաղցկեղային բջիջների աճը: Կոճապղպեղը հայտնի է նաև որպես հրաշալի հակաբորբոաքային միջոց, բնական ճանապարհով նվազեցնում է ցավը և այտուցը: Այն պարբերաբար օգտագործելու դեպքում հիվանդությունները կվերանան:
Նարնջագույն գունավոր մթերքները կոճապղպեղի հետ համադրությամբ ստեղծում են յուրահատուկ միջոց՝ հագեցած ֆերմենտներով, հակաօքսիդանտներով, վիտամիններով և ֆլավոնոիդներով, որոնք ամրապնդում են իմունային համակարգը և օրգանիզմը պաշտպանում են վիրուսներից և բակտերիաներից: Այդ դեպքում օրգանիզմը կհաղթի մրսածությանը, գրիպին և շատ այլ հիվանդությունների:
Ձեզ ենք ներկայացնում իմունիտետն ամրապնդող հզոր հյութ: Լավագույն արդյունքի համար խորհուրդ է տրվում օգտագործել քաղցած վիճակում:
Բաղադրիչները՝
- 2 գազար
- 1/3 բաժակ կտրտած մանգո
- 1/4 բաժակ կտրտած պապայա
- 1 ճ. գ. քերած կոճապղպեղ
- 1/3 բաժակ ջուր
Պատրաստումը՝
Նշված բաղադրիչները հյութաքամիչով լավ խառնեք: Ըմպելիքն անմիջապես օգտագործեք: