ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սխալներ, որոնք կարող են փչացնել ձեր դիմահարդարումը (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Tert.am/Դիմահարդարումը հրաշալի միջոց է փորձարկումներ իրականացնելու, կերպարի հետ «խաղալու» և իհարկե՝ ինքնագնահատականը բարձրացնելու համար: Սակայն դրա համար նախ պետք է սովորել գրագետ օգտագործել այն:


AdMe.ru-ն առաջարկում է ուշադրություն դարձնել այն հիմնական սխալների վրա, որոնք հաճախ կարող են փչացնել մեր կերպարը:


Խիստ ընդգծված հոնքեր



Շատ խիտ ներկված հոնքերը կարող են ծանրացնել ձեր հայացքն ու տհաճ տեսք հաղորդել ձեր դեմքին: Լավագույն տարբերակը հոնքերը մեջտեղի հատվածից թեթևակի ընդգծելն է, չմոռանաք նաև «պոչիկի» մասին: Իսկ ահա հոնքերի դիմացի հատվածին մատիտը հասցնել չարժե, համոզված են մասնագետները:




Ներքևի կոպի ընդգծում մուգ մատիտով



Աչքի ներքևի կոպերի ընդգծումը կարող է նեղացնել ձեր աչքերն ու ծանրացնել հայացքը: Շատ ավելի նախընտրելի է աննկատ ընդգծել դրանք սպիտակ գույնի մատիտով և թեթևակի ներկել ներքևի կոպի թարթիչները:




Անփույթ թարթիչներ



Նման թարթիչներ կարելի է ստանալ անորակ շպարի պարագաներ օգտագործելու կամ չափից շատ թարթչաներկ օգտագործելու պատճառով: Փորձեք հնարավորինս խուսափել դրանից:





Այտոսկրերի կոպիտ ընդգծում


Շատերը չեն կարողանում ճիշտ ժամանակին կանգ առնել և հասցնում են այտաներկը գրեթե մինչև շրթունքներ: Փորձեք ավելի նուրբ կատարել այդ գործողությունն ու չկոպտացնել ձեր կերպարը:




Տոնային քսուքի կամ դիմափոշու չարաշահում



Դիմափոշին և տոնային քսուքը դիմահարդարման ամենաանհրաժեշտ պարագաներից են, որոնք կարող են ճիշտ ժամանակին փրկել մեզ: Սակայն դա միայն գրագետ կիրառման դեպքում: Աշխատեք չչարաշահել դրանք և խուսափել հաստ շերտով կիրառումից:




Չափից շատ գունային շեշտադրումներ

Վառ գույնի ստվերաներկը կարող է հրաշալի նայվել որևէ երեկույթի կամ հատուկ միջոցառման ժամանակ, սակայն ճիշտ կերպար ստանալու համար դուք պետք է առավել հանգիստ գույներ օգտագործեք շպարի մյուս հատվածներում, այլապես պարզապես վուլգար տեսք կստանաք:




Սխալ տոնային քսուքի կիրառում

Շատ կարևոր է ընտրել ձեր մաշկին համապատասխան ճիշտ տոնային քսուք: Քսուքը գնելիս դուք այն կարող եք փորձել ձեր այտոսկրի ներքևի հատվածի վրա:  Հիշեք, որ այն ամբողջովին պետք է միախառնվի ձեր բնական մաշկի գույնի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular