«Կինը պետք է շատ աշխատի իր վրա». ինչպե՞ս է Իջինը հաղթահարում սթրեսն ու պահպանում գեղեցիկ կառուցվածքը
ՖՈՏՈStyle.News.am-ը գրում է.
Հայկական շոու-բիզնեսի ամենասեքսուալ երգչուհիներից մեկին՝ Իջինին, հաճախ ենք տեսնում բավականին բաց եւ համարձակ կերպարներով: Երգչուհին չի վախենում իր բարեմասնությունները ցույց տալ, քանի որ միշտ ինքնավստահ է, եւ դա նաեւ գալիս է նրանից, որ Իջինն ունի գեղեցիկ կառուցվածք, որը թաքցնելու խնդիր չունի:
«Հմայքի գաղտնիքներ» խորագրում NEWS.am STYLE-ն այս անգամ փորձել է բացահայտել ռուսաստանաբնակ հայ գեղեցկուհու բարեկազմության գաղտնիքը.
«Առավոտս սկսում եմ իմ շունիկին համբուրելուց: Անկախ նրանից այդ օրն աշխատելու եմ, թե ոչ, ես առավոտյան շուտ եմ արթնանում՝ 7-ին կամ 8-ին: Քնելուս ժամը կախված է աշխատանքային գրաֆիկիցս: Կապ չունի, թե քանիսին եմ քնում, առավոտյան, միեւնույն է, վաղ եմ արթնանում: Միշտ լավ նախաճաշում եմ, քանի որ դա պետք է աշխատունակ ինձ դարձնի ողջ օրվա ընթացքում: Իսկ թե ինչ եմ ուտելու նախաճաշին, կախված է իմ տրամադրությունից՝ ձվածեղից ու նրբերշիկից սկսած, վերջացրած կաթնաշոռով ու թթվասերով…»,-ասում է Իջինը՝ հավելելով, որ իրեն ոչ մի տեսակի ուտեստից չի զրկում.
Շարունակությունն՝ այստեղ.