ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10 նշան, որ նա ձեզ վրա թքած ունի, պարզապես իրեն ձեզ հետ հարմար է

ՖՈՏՈ

1. Նա միշտ զբաղված է

Երբ սիրում ես, միշտ ժամանակ ես գտնում սիրելիիդ համար՝ անկախ նրանից, թե որքան զբաղված ես:

2. Նա չի ծանոթացնում քեզ իր ընկերների և ընտանիքի անդամների հետ

Եթե նա լուրջ է տրամադրված, ապա անպայման կծանոթացնի իր մտերիմների հետ:

3. Նա չի պատմում ձեզ իրենից

Նա չի պատմում իր մասին, իր անցյալից, նպատակներից:

4. Դուք եք միշտ նրա հետ հանդիպումներ փնտրում

Դուք եք միշտ ձգտում նրան հանդիպել, իսկ նա ասես դժգոհ է ձեր պատահական հանդիպումներից. այս պարագայում ամեն բան վատ է:

5. Նա հաղորդագրություններ է ուղարկում, սակայն երբեք չի զանգում

Իհարկե, կան մարդիկ, ովքեր չեն սիրում հեռախոսով երկար խոսել, սակայն եթե նա ձեզ սիրում է, ապա ուրախ կլինի լսել ձեր ձայնը, եթե զանգեք:

6. Ապագայի նրա պլաններում դուք չկաք

Կան տղամարդիկ, ովքեր պարզապես չեն սիրում խոսել իրենց պլաններից, սակայն նրանց վերաբերմունքից հասկանալի է, որ նրանք մտածում են այդ ուղղությամբ: Հարցը վերաբերում է այն դեպքերին, երբ իր պահվածքից ակնհայտ է, որ նա չի էլ մտածում ձեզ հետ այդքան տևական ժամանակ լինել:

7. Նա մինչ օրս շփվում է իր նախկինների հետ

Եթե նա դա անում է՝ իմանալով, որ ձեզ համար դա տհաճ է, ապա պարզապես թքած ունի ձեր և ձեր զգացմունքների վրա:

8. Հասարակության առաջ նա իր զգացմուքնները ցույց չի տալիս, ձեզնից հեռու է պահում իրեն

Եթե նա այնպես է պահում, ասես ամաչում է ձեզնից և ձեր հարաբերություններից, ապա ամեն ինչ պարզից էլ պարզ է:

9. Նա հաճախ չեղյալ է համարում ձեր համատեղ պլանները

Նա չի կարևորում ձեր համատեղ ժամանակը, և ցանկացած, անգամ չնչին բան, նրա համար առիթ է ձեր պլանները չեղյալ համարելու և այլ բանով զբաղվելու:

10. Նա ժամանակ չի տրամադրում ձեզ ավելի լավ ճանաչելուն

Երբ սիրում ես, ցանկունում ես հնարավորինս շատ բան իմանալ սիրելիի մասին, ճանաչել նրան, նրա նախասիրությունները և այլն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular