ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում ուժեղացվել է ոստիկանության ծառայությունը` կապված Բրյուսելի ահաբեկչության հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի պարեկային ոստիկանությունն ուժեղացնելու է ծառայությունը մարդաշատ վայրերում: Հղումով Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարությանը` այդ մասին հայտնում է apsny.ge-ն:

Ըստ այդմ` վրացական կողմի զգուշավորությունը կապված է Բրյուսելի ողբերգական ահաբեկչությունների հետ: Վրաստանում խստացվել են անվտանգության միջոցառումները սահմաններին, օդանավակայաններում, ինչպես նաեւ ռազմավարական նշանակության օբյեկտներում: Այս նպատակով Վրաստանի ներքին գործերի նախարարությունն ամբողջական պատրաստվածության է բերել ցամաքային սահմանապահ ոստիկանության անձնակազմը:

Ավելացնենք, որ ըստ ստացվող տեղեկությունների, Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանում եւ մետրոյի կայարաններում թնդացած պայթյունների հետեւանքով զոհերի թիվը արդեն հասել է երեսունի:

 

Աղբյուրը - Հայկական ժամանակ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular