ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


6 բան, որ դուք չպետք է անեք ձեր երեխաների համար, որպեսզի չվնասեք նրանց․ №3-ն անում են գրեթե բոլորը

ՖՈՏՈ

Բոլոր ծնողներն էլ ուզում են իրենց երեխաների համար ամենալավն ու օգտակարն անել, բայց շատ հաճախ ծնողական սերը կուրացնում է նրանց, և նրանք մոռանում են չափի մասին: Խորհուրդ ենք տալիս խուսափել որոշ գործողություններից, որոնք ավելի շատ վնաս կարող են հասցնել, քան օգուտ:

1. Պատրաստում եք նրանց համար այն, ինչ իրենք են ուզում

Եթե դուք ողջ ընտանիքի համար ճաշ եք պատրաստել, իսկ ձեր հինգամյա երեխան հրաժարվում է դրանից և պահանջում այլ ուտելիք, շատ սխալ կլինի նրա ցանկությունը կատարելը: Դա ձեր փոքրիկի համար վատ սովորույթ կդառնա, և նա միշտ կպահանջի իր համար առանձին ուտելիք պատրաստել:

2. Հավաքում եք նրանց իրերը

Շատ հաճախ երբ ծնողները երեխաներից պահանջում են հավաքել իրենց իրերը, վեճեր և անախորժություններ են առաջանում: Սկզբում դուք ինքներդ օգնեք, որ նրանք դա անեն, հետո սովորեցրեք դա անել ինքնուրույն:

3. Նրանց փոխարեն կատարում եք իրենց տնային աշխատանքը

Այդ քայլով դուք միայն արջի ծառայություն եք մատուցում ձեր երեխային: Դուք դրանով զրկում եք նրան կյանքի դժվարություններին ինքնուրույն դիմակայելու հնարավորությունից:

4. Ծրագրում եք նրանց օրը

Պետք չէ ստիպել երեխաներին հաճախել տարատեսակ խմբակներ: Հաճախ ծնողները ուզում են երեխաների միջոցով իրականացնել սեփական անկատար երազանքները: Երեխայի համար որևէ խմբակ ընտրելիս պետք է հաշվի առնել նրա ունակություններն ու նախասիրությունները:

5. Հագցնում եք նրանց

Խոսքը շատ փոքրիկներին չի վերաբերում: Ավելի մեծ տարիքի երեխաները պետք է հագնվեն այնպես, ինչպես ուզում են: Հագուստի ընտրությունը անձնական աճի զարգացման կարևոր դրսևորումներից է:

6. Լուծում եք նրանց բոլոր խնդիրները

Դա ծնողների ամենատարածված սխալն է: Երեխաները պետք է կարողանան իրենց խնդիրները լուծել առանց կողմնակի օգնության: Դա նրանց կսովորեցնի շփման մեջ փոխզիջման գնալ և կարեկցել մարդկանց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular