Ընտրե՛ք այն դիրքը, որով դուք քնում եք, և կարևոր մանրամասներ կիմանաք ձեր հարաբերությունների մասին
ՖՈՏՈՀոգեբանները համոզված են, որ քնելիս ենթագիտակցաբար ընտրած դիրքը խոսում է մեր բնավորության և ընտանեկան հարաբերությունների մասին: Առաջարկում ենք տեղեկանալ, թե ինչ են նշանակում քնելու այս 14 դիրքերը:
1. Իմ տարածքն է
Ողջ մահճակալը զբաղեցնող մարդը սովոր է ինքնուրույն լուծելու իր խնդիրները: Իսկ նրա կողքին շրջված պառկած զույգը միշտ զիջում է նրան: Այսպիսի հարաբերությունները այնքան էլ ամուր չեն. վաղ թե ուշ կարող են խնդիրներ առաջանալ:
2. Գրավելով տարածքը
Նման դիրքում քնող զուգընկերներից մեկը փորձում է մոտենալ մյուսին, մինչդեռ մյուսը կողմ չէ, որ իրեն դիպչեն: Ամենայն հավանականությամբ, զույգը այնքան էլ համերաշխ չէ:
3. Նայում եմ քեզ, ինչպես հայելուն
Այս դիրքով քնող զույգը բացարձակ ներդաշնակ կյանքով է ապրում: Նրանք հավատարիմ և վստահելի ընկերներ են նաև:
4. Թեթև հպում
Հարաբերություններում ներդաշնակություն և վստահություն է տիրում: Թեթև հպումը հանգստություն և հարմարավետություն է հաղորդում հարաբերություններին:
5. Աստղերին հետևելիս
Շատ զույգեր այս դիրքը նախընտրում են ամուսնության սկզբում: Այն խորհրդանշում է ամուր կապ: Տղամարդը «սեփականատիրոջ» հակում է ներշնչում. իսկ կինը իրեն պաշտպանված է զգում:
6. Ուժեղ թիկունք
Այս դիրքը վկայում է հարաբերությունների ամրության, քնքշության և կապվածության մասին: Այսպիսի կապը ամուր է և երկարատև:
7. Գդալիկներ
Այս դիրքն ընդունում են ամուսնության առաջին տարիներին: Զուգընկերոջը հետևից գրկած մյուս զուգընկերը անկեղծ հոգատարություն և ուշադրություն է ցուցաբերում նրա հանդեպ: Այսպիսի կապը ամուր է և երկարատև:
8. Մի՛ գնա
Այս դիրքը վկայում է 2 իրողության մասին:
1. Կիրքը մարել է նրանց հարաբերություններում. նրանցից մեկը ազատության է ձգտում, մյուսը՝ մտերմության:
2. Մարած կրքի արդյունքում նրանցից մեկը շրջվելով ցույց է տալիս, որ ուշադրության կարիք ունի:
9. Մահճակալի թագավորը
Այս դիրքը հաճախ ընտրում են նրանք, ովքեր ինքնահաստատման կարիք ունեն: Կողքինը ավելի շատ ընկճված է և անազատ: Նման հարաբերությունները եսակենտրոն են և անկայուն:
10. Ազատ դիրք
Մի քանի բան կարող է նշանակել.
1. Հարաբերություններում ինչ-որ բան այն չէ, տարաձայնություններ և փոխադարձ չհասկացվածություն կա: Նրանցից յուրաքանչյուրը ձգտում է ազատության:
2. Նրանք պարզապես հարգում են միմյանց անձնական ազատության իրավունքը:
11. Հպման կետ
Այս դիրքով քնում են սիրահարները, որոնք միաժամանակ հարգում են միմյանց անձնական տարածքը:
12. Երկխոսություն
Նրանք ամուր հոգևոր կապով են կապված, բայց շատ ժամանակ են միմյանցից առանձնացած անցկացնում: Նրանք հարգում և գնահատում են իրենց հարաբերությունները:
13. Սիրային հանգույց
Կրքոտ սիրո վկայություն է: Նրանք միշտ ձգտում են միասին լինել:
14. Ձեն դիրք
Այս զույգը երկար ճանապարհ է անցել: Նրանցից յուրաքանչյուրը ձգտում է պահպանել իր անձնական տարածքը՝ միաժամանակ չկորցնելով կապը մյուսի հետ: Այս դիրքը վկայում է ուժեղ, առողջ և կայուն հարաբերությունների մասին: