ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 լավագույն բնական միջոց մեջքի պզուկների դեմ

ՖՈՏՈ

Ներկայացնում ենք 5 լավագույն բնական միջոց ուգրիների դեմ՝

№ 1՝ սխտոր
Սխտորը կարող է նվազեցնել ուգրիների սպիերը, ունի հակաբիոտիկ և հակաբորբոքային հատկություններ: Սխտորի մի քանի պճեղ ճզմեք, մածուկը մոտ մեկ ժամ թողեք խնդրահարույց մասի վրա և տաք ջուր օգտագործեք մածուկը մաքրելու համար:

№ 2՝ կիտրոնի հյութ
Ծակոտիները կմաքրի և կբացի: Մեջքի վրայի ուգրիներից ազատվելու համար կիտրոնի հյութը քամեք, բամբակը թրջեք մեջը: Քսեք խնդրահարույց մասին, թողեք 1-2 ժամ, լվացեք տաք ջրով:

№ 3՝ լոլիկի փափկամիս
Լոիկը կարող է սպիտակեցնել բնական ճանապարհով: Փափկամսով սրբեք մեջքի ուգրիները և թողեք 15 րոպե: Լվացեք տաք ջրով:

№ 4՝ վարսակի փաթիլներ
Վարսակի փաթիլները պատրաստեք և լցրեք բաժակի մեջ: Կես կիտրոնի հյութ և 1 թ. գ. մեղր ավելացրեք: Խառնուրդը քսեք խնդրահարույց մասին և թողեք 30 րոպե: Հետո լվացեք տաք ջրով: Լավագույն արդյունքի համար դա արեք գոնե շաբաթական երկու անգամ:

№ 5՝ քրքում
Այս դեպքում այն ունի թեփազատող և հականեխիչ հատկություններ, որոնք կարող են վերացնել ուգրիները: Խառնեք 1 ճ. գ. կաթնային կրեմ, ավելացրեք 2 ճ. գ. քրքում: Լավ խառնեք և քսեք ուգրիների վրա: Մածուկը պահեք մինչև չորանա: Կրկնեք շաբաթական երկու անգամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular