ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուսման Դեմբելեն պայմանագիր է կնքել Բարսելոնայի հետ

ՍՊՈՐՏ

Հարձակվող Ուսման Դեմբելեն այսօր պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ:

 

Նրա հետ պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա է եղել կատալոնացիների նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:

 

Հիշեցնենք` «Բարսելոնան» օգոստոսի 25-ին պաշտոնապես հայտարարեց ֆրանսիացի հարձակվողի` Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվելու մասին:

 

Տրանսֆերի արժեքը կազմել է 105 մլն եվրո` գումարած բոնուսները: 20-ամյա ֆուտբոլիստը 5-ամյա պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ: Պայմանագրով սահմանված նրա հրաժարագինը 400 մլն եվրո է կազմում:

 

Դեմբելեն Դորտմունդի «Բորուսիա» էր տեղափոխվել անցած ամառ` 15 մլն եվրոյի դիմաց: Դորտմունդյան թիմի կազմում նա 50 հանդիպման է մասնակցել, դարձել է 10 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular